https://armeniasputnik.am/20230616/mvoskvan-apashrjapakman-temajvov-grete-amen-or-shpvum-e-erevani-ev-baqvi-het-overchuk-61258266.html
Մոսկվան ապաշրջափակման թեմայով գրեթե ամեն օր շփվում է Երևանի և Բաքվի հետ. Օվերչուկ
Մոսկվան ապաշրջափակման թեմայով գրեթե ամեն օր շփվում է Երևանի և Բաքվի հետ. Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատանքը հանդիպումից հանդիպում չէ։ 16.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-16T09:12+0400
2023-06-16T09:12+0400
2023-06-16T09:16+0400
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
ապաշրջափակում
ալեքսեյ օվերչուկ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0f/33286195_0:0:3399:1913_1920x0_80_0_0_281dbf4ec0fd2d743d596a4e84457c05.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Մոսկվան գրեթե ամեն օր շփվում է Երևանի և Բաքվի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապի ապաշրջափակման թեմայով։ Պետերբուրգի միջազգային տնտեսագիտական համաժողովի շրջանակում ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։Օվերչուկը հայտնել է նաև, որ համաժողովի շրջանակում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի հետ քննարկել է հարցեր, որոնք դեռ չեն լուծվել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ մոսկովյան հանդիպումից հետո։«Մենք մշտապես կապի մեջ ենք` հեռախոսազանգեր, ֆայլերի փոխանակում։ Աշխատանքը միայն հանդիպումից հանդիպում չէ», – ասել է նա` պատասխանելով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետների մասին հարցին։Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքում է Ադրբեջանի փոխվարչապետի հայտարարությունըՀունիսի 2-ին Մոսկվայի, Բաքվի և Երևանի աշխատանքային խմբերի նիստից հետո Օվերչուկն ասել էր, որ զգալի առաջընթաց կա Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին երկխոսության հարցում։Հիշեցնենք` հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0f/33286195_208:0:2939:2048_1920x0_80_0_0_b605b6ca0312a7fb5e1821d5a5a04243.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, ապաշրջափակում, ալեքսեյ օվերչուկ
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, ապաշրջափակում, ալեքսեյ օվերչուկ
Մոսկվան ապաշրջափակման թեմայով գրեթե ամեն օր շփվում է Երևանի և Բաքվի հետ. Օվերչուկ
09:12 16.06.2023 (Թարմացված է: 09:16 16.06.2023) ՌԴ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատանքը հանդիպումից հանդիպում չէ։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Մոսկվան գրեթե ամեն օր շփվում է Երևանի և Բաքվի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապի ապաշրջափակման թեմայով։ Պետերբուրգի միջազգային տնտեսագիտական համաժողովի շրջանակում
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, լուծումներ առաջարկում, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների միջև կապ և երկխոսության հարթակ ապահովում։ Ես երբեք չեմ պատասխանում այն հարցին, թե կոնկրետ երբ է տեղի ունենալու ապաշրջափակումը և որքան արագ կամ դանդաղ։ Երբ կողմերը պայմանավորվեն, այն ժամանակ էլ կլինի», – ասել է նա։
Օվերչուկը հայտնել է նաև, որ համաժողովի շրջանակում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի հետ քննարկել է հարցեր, որոնք դեռ չեն լուծվել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ մոսկովյան հանդիպումից հետո։
«Մենք մշտապես կապի մեջ ենք` հեռախոսազանգեր, ֆայլերի փոխանակում։ Աշխատանքը միայն հանդիպումից հանդիպում չէ», – ասել է նա` պատասխանելով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետների մասին հարցին։
Հունիսի 2-ին Մոսկվայի, Բաքվի և Երևանի աշխատանքային խմբերի նիստից հետո Օվերչուկն ասել էր, որ զգալի առաջընթաց կա Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին երկխոսության հարցում։
Հիշեցնենք` հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:
Հանդիպումից հետո ՀՀ
կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: