https://armeniasputnik.am/20230616/nikvol-pashinjany-eraskhi-depqery-qnnarkel-e-hndkastani-nvoranshanak-despani-het-61299528.html
Նիկոլ Փաշինյանը Երասխի դեպքերը քննարկել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանի հետ
Նիկոլ Փաշինյանը Երասխի դեպքերը քննարկել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանի հետ
Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին, ՀՀ վարչապետն էլ շուտափույթ ապաքինում է մաղթել ադրբեջանական կրակոցներից վիրավորված հնդիկներին։ 16.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-16T17:29+0400
2023-06-16T17:29+0400
2023-06-16T17:30+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
դեսպան
հնդկաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/10/61295430_0:0:1280:721_1920x0_80_0_0_e542ae1d26a60803f80e708d47f09ffa.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երասխում ադրբեջանական կրակոցների հետևանքով հնդիկների վիրավորվելու դեպքը քննարկել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Հունիսի 14-ին տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։Զրուցակիցները քննարկել են նաև բիզնես կապերի ընդլայնման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը և սերտ կապերի ամրապնդումը:Փաշինյանը հույս է հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեության արդյունքում հայ-հնդկական հարաբերությունները տարբեր ուղղություններով կշարունակեն զարգանալ: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Հնդկաստանի հետ կապերի ընդլայնմամբ, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի ոլորտներում:
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/10/61295430_14:0:1153:854_1920x0_80_0_0_9086a5628ba3366e2506f16ae75a2ed7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, դեսպան, հնդկաստան
հայաստան, նիկոլ փաշինյան, դեսպան, հնդկաստան
Նիկոլ Փաշինյանը Երասխի դեպքերը քննարկել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանի հետ
17:29 16.06.2023 (Թարմացված է: 17:30 16.06.2023) Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին, ՀՀ վարչապետն էլ շուտափույթ ապաքինում է մաղթել ադրբեջանական կրակոցներից վիրավորված հնդիկներին։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երասխում ադրբեջանական կրակոցների հետևանքով հնդիկների վիրավորվելու դեպքը քննարկել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։ Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
Հունիսի 14-ին տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերը
կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է
Հնդկաստանի 2 քաղաքացի։
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ կառավարությանը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի քաղաքացիների առողջական խնդիրներին հետամուտ լինելու և ցուցաբերված ուշադրության համար: ՀՀ վարչապետն էլ իր հերթին շուտափույթ ապաքինում է մաղթել նրանց:
Զրուցակիցները քննարկել են նաև բիզնես կապերի ընդլայնման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը և սերտ կապերի ամրապնդումը:
Փաշինյանը հույս է հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեության արդյունքում հայ-հնդկական հարաբերությունները տարբեր ուղղություններով կշարունակեն զարգանալ: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Հնդկաստանի հետ կապերի ընդլայնմամբ, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի ոլորտներում: