Տեղ համայնքում վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է. ԱԱԾ

© Sputnik / Ashot GevorgyanՏեղ
Տեղ - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԱԾ–ից հայտնում են, որ վիրահատությունը լավ է անցել, զինծառայողն այս պահին հոսպիտալում է։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Երեկ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող Արթուր Ազրոյանի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից։
«Զինծառայողը վիրահատվել է զինվորական կենտրոնական հոսպիտալում, վիրահատությունը հարթ է անցել, պլանավորված բժշկական բոլոր միջոցառումներն իրականացվել են»,– հայտնեցին ԱԱԾ–ից։
Հիշեցնենք` հունիսի 15–ին` ժամը 13:35-ին, Սյունիքի Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ի արձակած կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող Արթուր Ազրոյանը։
Ժամը 15:10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է ԱԹՍ։
Լրահոս
0