Վերին Լարսի անցակետն ընդլայնվել է. 39 գոտի կգործի

© Photo : Facebook / ՀՀ էկոնոմիկայի նախարարությունВстреча министра экономики Армении Ваана Керобяна с министром экономического развития России Максимом Решетниковым на КПП "Верхний Ларс" (11 июня 2022)
Встреча министра экономики Армении Ваана Керобяна с министром экономического развития России Максимом Решетниковым на КПП Верхний Ларс (11 июня 2022) - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ տրանսպորտի նախարարությունում նշել են, որ սահմանային անցակետի բարդ աշխարհագրական դիրքի պատճառով արդիականացումը արտասովոր տեխնիկական լուծումներ է պահանջել։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Վրաց–ռուսական սահմանին գործող Վերին Լարսի անցակետում ավարտվել են վերակառուցման աշխատանքները, այժմ երթևեկության գոտիների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 39։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկա պահին անցակետի տեխնիկական ընդհանուր պատրաստությունը կազմում է 80%։ Կառուցվել է 20 նոր շենք և շինություն, մոնտաժվել է շուրջ 450 հազար տոննա մետաղական կոնստրուկցիա, տեղադրվել են 30 կմ ներքին ինժեներական ցանցեր, ասֆալտապատվել է մոտ 5.5 հազար քմ տարածք։ Բացի այդ, ապահովված է նախագծով նախատեսված երթևեկության բոլոր 39 գոտիների շինարարական պատրաստությունը։
Վերին Լարսի թողունակությունը կավելանա 15-20 տոկոսով. ԵԱԶԲ վարչության փոխնախագահ
Նշվում է, որ թողունակությունն ավելացնելու նպատակով և հաշվի առնելով նեղ պայմանները` կիրառվել է երթևեկության գոտիների տեղակայման և անձնագրային ստուգման խցիկների բացառիկ սխեմա` երթևեկության գոտիների անկյունագծով։ Այս որոշումը թույլ է տվել տարանջատել տրանսպորտային հոսքերը ըստ տրանսպորտային միջոցների տեսակների և փոքր տարածքում ընդլայնված ենթակառուցվածք տեղադրել։
Երթևեկության 25 գոտիներին ավելացել է 11 նոր գոտի, իսկ հունիսի 15-ին գործարկվել են ևս 3-ը։ Այսպիսով գործող գոտիների ընդհանուր թիվը կազմել է 39։ Ընդ որում` մեկ գոտի լինելու է պահեստային, որը թույլ կտա շինանյութի փոխադրում ապահովել այլ շինաշխատանքների ավարտի համար, այդ թվում` անցակետի բարեկարգման նպատակով, որոնք կտևեն մինչև տարեվերջ։
Անցակետի արդիականացման աշխատանքն իրականացվում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կարգադրությամբ։ Հունիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ նա հայտնել էր, որ շուտով Վրաստանի հետ սահմանային անցակետում մեքենաների համար կգործարկվի մինչև 39 գոտի, ինչը թույլ կտա վերացնել խցանումներն ու ապահովել բեռնատարների նորմատիվային անցումը։
Նույնիսկ հավատս չի գալիս, որ խցանումներ չեն լինի. Փաշինյանը` Վերին Լարսում իրավիճակի մասին
Լրահոս
0