https://armeniasputnik.am/20230617/adrbejani-zinuzhy-krak-e-bacel-verin-shvorzhaji-hatvatsum-teghakajvats-dirqeri-ughghutjamb-pn-61332019.html
Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ. ՊՆ
ՊՆ–ն ավելի վաղ հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը, իրականության չհամապատասխանող լուրեր տարածելով, տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար։ 17.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-17T19:20+0400
2023-06-17T19:20+0400
2023-06-17T19:32+0400
հայաստան
ադրբեջան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/13/27235595_0:0:1300:731_1920x0_80_0_0_3ebde40b5e4b37dbef69add112b0f181.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։Նշենք, որ այսօրվա ընթացքում ՊՆ–ն 3 անգամ հերքել է Ադրբեջանի տարածած լուրերը, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` ընդգծելով, որ ադրբեջանական կողմը, նման հաղորդագրություններ տարածելով, տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար։Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։Ադրբեջանական զինուժը գործարանի ուղղությամբ կրակ է բացել նաև հունիսի 16-ին` ժամը 10:00-ին։Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։Ժամը 13:35-ին էլ Սյունիքի Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ի արձակած կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող: Ժամը 15:10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է ԱԹՍ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/13/27235595_147:0:1300:865_1920x0_80_0_0_77473145dc02d99799dc8ca073fa21fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ. ՊՆ
19:20 17.06.2023 (Թարմացված է: 19:32 17.06.2023) ՊՆ–ն ավելի վաղ հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը, իրականության չհամապատասխանող լուրեր տարածելով, տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 17-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ այսօրվա ընթացքում ՊՆ–ն 3 անգամ հերքել է Ադրբեջանի տարածած լուրերը, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` ընդգծելով, որ ադրբեջանական կողմը, նման հաղորդագրություններ տարածելով, տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին
ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է
Հնդկաստանի 2 քաղաքացի։
Ադրբեջանական զինուժը
գործարանի ուղղությամբ կրակ է բացել նաև հունիսի 16-ին` ժամը 10:00-ին։
Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների
առաջխաղացման փորձը կանխվել է։
Ժամը 13:35-ին էլ Սյունիքի Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ի արձակած կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել
ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող: Ժամը 15:10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա
կիրառել է ԱԹՍ։