00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաց սրտով «փակ» Մեղրին. Հայաստանի ամենաչգնահատված քաղաքի հայտնի ու անհայտ կողմերը

© Sputnik / Lilit HarutyunyanՄեղրին
Մեղրին - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2023
Մեղրին
Բաժանորդագրվել
Հայաստանի ամենահարավային անկյունի կոլորիտը կտրուկ տարբերվում է երկրի մնացած մասից. լեռներն այստեղ արտասովոր են, բնապատկերները` ֆանտաստիկ, մրգերը` առանձնակի համեղ։ Միայն դարերով ձևավորված հայկական հյուրընկալությունն է հուշում, որ դու տանն ես։
Մեղրին գտնվում է Արաքսի համանուն վտակի ձախ ափին։ Մայրաքաղաքից բավականին հեռու լինելը (ավելի քան 370 կմ), խորհրդային տարիներին սահմանային գոտու կարգավիճակը, ինչի պատճառով այստեղ հայտնվելը շատ դժվար էր, ինչպես նաև Իրանի հետ սահման ունենալը կանխորոշեցին քաղաքի մեկուսացված զարգացումը։ Մի կողմից այս գործոնները Մեղրիի առանձնահատուկ գրավչությունն են, մյուս կողմից` հենց այս պատճառով է, որ քաղաքն արդեն երկար տարիներ անտեսված է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ երկրի ղեկավարության կողմից։ Միևնույն ժամանակ, Մեղրիի պատմությունն ու մշակույթը շատ հարստ են, քաղաքն էլ կարող էր մրցել այնպիսի պահանջված զբոսաշրջային ուղղությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, Գյումրին կամ Գորիսը։
© Sputnik / Lilit Harutyunyan

Արաքս գետը Մեղրիից

Արաքս գետը Մեղրիից - Sputnik Արմենիա
1/4

Արաքս գետը Մեղրիից

© Sputnik / Lilit Harutyunyan

Մեղրին

Մեղրին - Sputnik Արմենիա
2/4

Մեղրին

© Sputnik / Lilit Harutyunyan

Բուսաբանական այգի Մեղրիում

Բուսաբանական այգի Մեղրիում - Sputnik Արմենիա
3/4

Բուսաբանական այգի Մեղրիում

© Sputnik / Lilit Harutyunyan

Արաքսն ու Մեղրին

Արաքսն ու Մեղրին - Sputnik Արմենիա
4/4

Արաքսն ու Մեղրին

1/4

Արաքս գետը Մեղրիից

2/4

Մեղրին

3/4

Բուսաբանական այգի Մեղրիում

4/4

Արաքսն ու Մեղրին

Ինչու շատ զբոսաշրջիկներ չեն գալիս Մեղրի

Երկրի ամենահարավային անկյունը ճանապարհորդներին առաջարկելու շատ բան ունի` և՛ Լիճքի գեղեցիկ ջրվեժները, և՛ հնագույն եկեղեցիները` բացառիկ որմնանկարներով, և՛ միջնադարյան քարե կամուրջները Մեղրիի գետի վրա, և՛ նռան այգիները... Կարճ ասած` չես ձանձրանա։ Թեև զբոսաշրջիկների թիվը վերջին տարիներին զգալի աճել է, սակայն քաղաքի ներուժը չիրացված է մնում։
«Զբոսաշրջության զարգացմանը, առաջին հերթին, խոչընդոտում է ենթակառուցվածքների բացակայությունը` սրճարաններ, ռեստորաններ, հյուրանոցներ։ Ճանապարհորդների առանձնակի սերն են վայելում էթնո ոճի հյուրատները։ Մեղրիում նման հնաոճ տները քիչ չեն, սակայն դրանք վերակառուցման և բարեկարգման կարիք ունեն», – ասում է Սոչիից էքսկուրսավար Յուլիանա Դավիդյուկը, որն արդեն մի քանի տարի է` ռուսաստանցիներին (Պիտերից և Մոսկվայից) Հայաստանի հարավով «նռան տուրերի» է տանում։
Էթնոտներից մեկը երկար տարիներ այցելուների էր հյուրընկալում և մեծ ճանաչում ուներ նրանց շրջանում։ Այն գտնվում է քաղաքի սրտում` Փոքր Թաղ կոչվող վայրում։ Սակայն համավարակի ժամանակ մահացավ այնտեղ աշխատող կինը` Արմինե Պետրոսյանը, և տունն այլևս հյուրեր չի ընդունում։ Թեպետ, տանտերերն այժմ որոշել են այն վերաբացել։
«Փոքր Թաղը պարզապես հիպնոսացնում է մարդկանց իր աուտենտիկությամբ ու հարուստ պատմությամբ։ Այնտեղ և՛ դարբնոցային արհեստանոցներ են եղել, և՛ գորգ են գործել։ Եթե ներդրում անեին, այն մեծ թվով զբոսաշրջիկների կգրավի»,–ասում է Յուլիան մեզ հետ զրույցում։
© Sputnik / Lilit HarutyunyanՀին Մեղրին
Одна из улочек в Мегри - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Հին Մեղրին
Էքսկուրսավարն իր հյուրերի համար հաճախ է ծանոթ մեղրեցիների մոտ ընթրիքներ կազմակերպում և խոստովանում է, որ հյուրերը հիացած են մնում։ Նռան կամ խուրմայի այգիներում ազգային խոհանոցով ընտանեկան ռեստորանները, անկասկած, կարող էին դառնալ Մեղրիի այցեքարտը։
Յուլիանան շատ է ափսոսում, որ զբոսաշրջիկներին այլևս չի կարողանում տանել իր սիրելի Նռնաձորն ու Շվանիձորը, որտեղ հյուրերը նուռ հավաքելու, խուրմա, թուզ չորացնելու գործընթացին էին մասնակցում։ Բանն այն է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ գեղատեսիլ այս երկու գյուղերի մի շարք այգիներ հայտնվեցին հակառակորդի զորքերի անմիջական հարևանությամբ։ Անվտանգության նկատառումներից ելնելով` ՌԴ սահմանապահ զորքերը ուղեփակոցներ տեղադրեցին այդ գյուղերի մուտքերի մոտ, և հիմա այնտեղ դժվար է մուտք գործել։ Ի դեպ, հետաքրքիր են ոչ միայն տեղի այգիները, այլև ջրամատակարարման միջնադարյան համակարգերը։

Ուշ միջնադարյան խոշոր մշակութային կենտրոն

Հաշվի առնելով այն, որ Մեղրին երկար տարիներ փակ գոտի էր, պեղումներ այստեղ գրեթե չեն անցկացվել։ Հնագետ Արման Նալբանդյանը պատմում է, որ ուսումնասիրությունները գերազանցապես իրականացվել են հողի մակերևույթին։ Միևնույն ժամանակ այստեղի հուշարձանները վկայում են, որ տեղանքը բնակեցված է եղել հազարավոր տարիներ։ Չէ՞ որ Մեղրիի ամբողջ հովիտը կազմել է պատմական Սյունիքի Արևիկ նահանգը։
«Միջին դարերում Մեղրին մեծ գյուղաքաղաք էր։ Սակայն մեզ հասած շինությունները հիմնականում վերաբերում են ուշ միջնադարին։ Հենց այդ ժամանակ էին Սյունիքի մելիքներն օժտված որոշակի իրավունքներով, որոնց շնորհիվ մշակութային վերածնունդ եղավ` հուշարձանների վերակառուցում, հների փոխարեն նորերի կառուցում», – պատմում է Արմանը։
© Photo : provided by Arman NalbadyanՊեղումներ Մեղրիի տարածքում
Раскопки на территории монастыря в Мегри - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Պեղումներ Մեղրիի տարածքում
2016-2020 թվականներին «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը քաղաքի ամենահետաքրքիր վանքերից մեկի` Անապաստանաց վանքի տարածքում մեծածավալ պեղումներ նախաձեռնեց։ Հնագիտական խումբը գլխավորած Արմանի խոսքով` հայտնաբերված նյութի հարստությունն ու բազմազանությունը վկայում են այն մասին, որ տեղանքը խիտ բնակեցված և լավ զարգացած է եղել։
Պեղումների արդյունքում գիտնականները խաչքարերի և տապանաքարերի կտորներ են հայտնաբերել, հսկայական թվով մետաղական գտածոներ` զարդերից մինչև մոմակալներ, ապարանջաններ, գինու և այլ մթերքների կարասներ, հացահատիկային բույսերի սերմեր, դեղձի տարբեր սորտերի կորիզներ...
© Sputnik / Lilit HarutyunyanՍուրբ Հովհաննես եկեղեցու որմնանկարները
Фрески церкви Сурб Ованес в Мегри - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Սուրբ Հովհաննես եկեղեցու որմնանկարները
Հնագետները XIV-XIX դարի ձեռագրեր և տպագիր մագաղաթներ (Ներսես Շնորհալու, Հովհան Մամիկոնյանի աշխատություններ, ինչպես նաև պարտքի անդորրագրեր)են հայտնաբերել նաև։
«Պեղումների ժամանակ նման գտածոներ հայտնաբերելը բավական հազվագյուտ երևույթ է։ Դրանք պահպանվել են եկեղեցու գաղտնարանում։ Այժմ վերականգնվել և պահվում են Մատենադարանում։ Բացի այդ մենք հսկայական թվով ջնարակապատ խեցեղեն և բարձր որակի ճենապակի ենք հայտնաբերել, ընդ որում` ինչպես Իրանից ներմուծված նմուշներ, այնպես էլ տեղական արտադրության, ինչի մասին վկայում են այստեղ հայտնաբերված գործիքները», – պատմում է հնագետը։
Նրա խոսքով` նման հարուստ հնագիտական նյութերը բնորոշ էին Անիի և Դվինի նման զարգացած մայրաքաղաքներին։
Գտածոներից մեկը հիրավի բացառիկ է, կարելի է ասել` հեղափոխական. դա ծիսական ծնծղան է. «Մենք այն հայտնաբերել ենք Անապաստանացի ստորին շերտերում։ Դա հրաշք էր։ Եվ ամենահետաքրքիրը` ափսեի վրա նաև գրություն կար»։
© Photo : provided by Arman NalbadyanՀայտնաբերված ծնծղանը
Кимвалы, обнаруженные в Мегри - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Հայտնաբերված ծնծղանը
Միջին դարերում վանքերը ոչ միայն հոգևոր, այլև արհեստների կենտրոններ էին։ Պեղումների արդյունքում փորձագետները եկել են այն եզրակացության, որ Մեղրին ուշ միջնադարում մշակութային և արհեստագործական խոշոր կենտրոն է եղել։
© Photo : provided by Arman Nalbadyan

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները - Sputnik Արմենիա
1/6

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները

© Photo : provided by Arman Nalbadyan

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները - Sputnik Արմենիա
2/6

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները

© Photo : provided by Arman Nalbadyan

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները - Sputnik Արմենիա
3/6

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները

© Photo : provided by Arman Nalbadyan

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները - Sputnik Արմենիա
4/6

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները

© Photo : provided by Arman Nalbadyan

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները - Sputnik Արմենիա
5/6

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները

© Photo : provided by Arman Nalbadyan

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները - Sputnik Արմենիա
6/6

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները

1/6

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները

2/6

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները

3/6

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները

4/6

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները

5/6

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները

6/6

Մեղրիում իրականացված պեղումների գտածոները

Ժառանգություն, որը ներկայացնելու վայր չկա

Տարօրինակ է, բայց Մեղրիում մինչ օրս թանգարան չկա։ Կա մշակութային կենտրոն, որի սենյակներից մեկում մեծ թվով գտածոներ են կուտակվել։ Իսկ պեղումների ժամանակ հայտնաբերված բոլոր գտածոները դեռ պահվում են պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում։
«Երկիր և մշակույթ» կազմակերպությունը մի քանի տարի առաջ Անապաստանացի հարևանությամբ շենք է ձեռք բերել և պատրաստ է այն նվիրաբերել համայնքին` պայմանով, որ այն կվերածվի թանգարանի։ Սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով նախագիծը դեռ դադարեցվել է։
Մեղրիի ճարտարապետական հուշարձանների պահպանության մասնագետ, պատմաբան Նաիրա Հայրապետյանը կարծում է, որ կատարյալ թանգարան կծառայեր քաղաքի հին էթնոտներից մեկը։
© Sputnik / Lilit HarutyunyanՊատշգամբ Մեղրիի Հին Թաղերում
Балкончики старинного дома в Мегри - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Պատշգամբ Մեղրիի Հին Թաղերում
«Մեզ շատ է պետք թանգարան։ Լավ պահպանված ճարտարապետությամբ տներից մեկը հնարավոր կլիներ նույնիսկ թանգարան–հյուրատան վերածել», – ասում է նա։
Հատկանշական է, որ մեղրեցիներից շատերի տներում բազմաթիվ հին իրեր են պահվում։ Քաղաքի ամենահայտնի և հետաքրքիր բնակիչներից մեկը նկարիչ Պապ Օհանյանն է։ Նրա արհեստանոցում ոչ միայն կտավներ են ներկայացված, այլև մեծ թվով հնաոճ իրեր` հին մագնիտոֆոններ, լուսանկարչական ապարատներ, երաժշտական գործիքներ և այլն։ Ի դեպ` Պապի արհեստանոց իր հյուրերին է բերում նաև Յուլիանա Դավիդյուկը։
«Պապի մոտ մի հսկայական թանգարան է։ Հյուրերս հիացած են մնում նրա արհեստանոց այցելելուց հետո», – ասում է նա։
Ինքը` նկարիչը, արդեն վաղուց է պայքարում, որպեսզի քաղաքն իր թանգարանն ունենա. անձամբ կցուցադրեր հյուրերին քաղաքի պատմությունն ու մշակույթը, որը խիստ տարբերվում է Հայաստանի մնացած մասի մշակույթից։ Բանն այն է, որ այն ավելի նման է հյուսիսային Իրանի (Հայաստանի պատմական գավառներ) և Նախիջևանին մշակույթին։ Ու այդ տեսանկյունից Մեղրին ներքին զբոսաշրջիկի համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում։

Մրուրով պատված որմնանկարներ և քանդվող ամրոց

Այն հարցին, թե Մեղրիի որ հուշարձանը բոլորից շատ վերակառուցման կարիք ունի, և՛ Պապը, և՛ Նաիրան առաջին հերթին XVII դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին են նշում։
«Կենտրոնական եկեղեցում որմնանկարները լավ պահպանվել են, սակայն մրի և փոշու մեջ կորած են։ Դրանք շատ արժեքավոր զարդանկարներ են ոչ միայն գեղարվեստական տեսանկյունից, այլև կարևոր տեղեկություն են պարունակում Մեղրիի հայտնի դինաստիաների մասին, որոնք ժամանակին ֆինանսավորել են այս որմնանկարները», – ասում է Նաիրան։
© Sputnik / Lilit HarutyunyanՄեղրիի Անապաստանաց վանքը
 Церковь Сурб Аствацацин в Мегри - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Մեղրիի Անապաստանաց վանքը
6 աշտարակ ունեցող Մեղրիի ամրոցը ևս հրատապ ամրացման և վերանորոգման կարիք ունի։ Մասնագետի խոսքով` միայն երկու աշտարակներն են դեռ կայուն, մյուսները` քանդվում ու կորցնում են արտաքին տեսքը։ Ամրոցը պաշտպանել է քաղաքը հյուսիսից։ Առաջին անգամ այն հիշատակվում է XI դարում, սակայն XVIII դարում ամբողջությամբ վերակառուցվել է։ Ամրոցի բացառիկությունը պատերի բացակայությունն է` դրանց փոխարեն բարձր լեռնալանջեր են։ Աշտարակներն էլ ամենաբարձր կետերում են կառուցված։
© Photo : provided by Arman NalbadyanՎերականգնողական աշխատանքներ Մեղրիի Անապաստանաց վանքում
Раскопки на территории монастыря в Мегри - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Վերականգնողական աշխատանքներ Մեղրիի Անապաստանաց վանքում
Հրատապ վերականգնման շինությունների թվում Նաիրան նշում է նաև Մեղրիի գետի վրա կառուցված միջնադարյան քարե կամուրջները, որոնք քանդվում են ջրի հոսանքի ազդեցությունից։
Բայց ԿԳՄՍՆ-ից մեզ հայտնեցին, որ 2023 թվականի բյուջեով Մեղրիի որևէ մշակութային օբյեկտի վերականգնում նախատեսված չէ։ Սակայն վերջին տարիներին հիմնականում մասնավոր հիմնադրամների միջոցներով վերականգնվել է Փոքր Թաղի Սուրբ Հովհաննես եկեղեցին և Անապաստանաց վանքը։
© Sputnik / Lilit Harutyunyan

Մեղրի ամրոցի աշտարակներից մեկը

Մեղրի ամրոցի աշտարակներից մեկը - Sputnik Արմենիա
1/4

Մեղրի ամրոցի աշտարակներից մեկը

© Sputnik / Lilit Harutyunyan

Մեղրիի սուրբ Հովհաննես եկեղեցին

Մեղրիի սուրբ Հովհաննես եկեղեցին - Sputnik Արմենիա
2/4

Մեղրիի սուրբ Հովհաննես եկեղեցին

© Sputnik / Lilit Harutyunyan

Մեղրիի Անապաստանաց վանքը

Մեղրիի Անապաստանաց վանքը - Sputnik Արմենիա
3/4

Մեղրիի Անապաստանաց վանքը

© Photo : provided by Yuliana Davidyuk

Չրերի ստեղծման պրոցեսը Մեղրիում

Չրերի ստեղծման պրոցեսը Մեղրիում - Sputnik Արմենիա
4/4

Չրերի ստեղծման պրոցեսը Մեղրիում

1/4

Մեղրի ամրոցի աշտարակներից մեկը

2/4

Մեղրիի սուրբ Հովհաննես եկեղեցին

3/4

Մեղրիի Անապաստանաց վանքը

4/4

Չրերի ստեղծման պրոցեսը Մեղրիում

Այստեղ անգործ չեն նստում

Մյուս մարզերից Հայաստանի ամենահարավային անկյունը տարբերվում է նաև նրանով, որ այստեղի բնակիչները «խոպան» գրեթե չեն մեկնում։ Մեղրեցիները գործազրկությունից չեն բողոքում. ասում են` ապրում ենք, Աստված մեզ բերրի հող է տվել` այստեղ գրեթե ամեն բան աճում է։ Եվ նրանք չեն չափազանցնում։ Մեղրիի խուրման, նուռը, թուզը հայտնի են ոչ միայն ամբողջ Հայաստանում, այլ նրա սահմաններից դուրս։ Իսկ վերջին շրջանում այստեղ սկսել են նաև էկզոտիկ բույսեր աճեցնել` կիվի, ֆեյխոա, բանան, պիստակ։ Պիստակն, ի դեպ, մի քանի տարի առաջ այստեղ է բերել գործարար Խաչատուր Գևորգյանը, իսկ այսօր այն վերելք է ապրում։
© Photo : provided by Yuliana DavidyukՄեղրիի չրերը
Сушка хурмы в Мегри - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Մեղրիի չրերը
Սակայն եթե էկզոտիկ բույսեր քչերն են աճեցնում, խուրման և թուզը մեղրեցիների եկամտի հիմնական աղբյուրն են։ Պապը պատմում է, որ տեղի բնակիչների մեծ մասը խուրմայի և թզի չրի արտադրությամբ է զբաղվում, այնուհետև այն արտահանում է, գերազանցապես` Ռուսաստան։ Ընդ որում` չորացման տեխնոլոգիան ամբողջովին էկոլոգիապես մաքուր է։
«Նրանք, ովքեր չեն զբաղվում ագրարային բիզնեսով, աշխատում են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Կարճ ասած`անգործ այստեղ չեն նստում», – ասում է Պապը։
© Photo : provided by Yuliana DavidyukՆռան ծառեր Մեղրիում
Гранатовое дерево в Мегри - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Նռան ծառեր Մեղրիում
Միակ բանը, ինչ կցանկանար ինքը, որ երկրի ղեկավարությունն ավելի ուշադիր լիներ պատմամշակութային ժառանգության հարցում. «Քաղաքը խթանի կարիք ունի, մի փոքր աջակցություն պետության կողմից»։

Մեղրիի հիմնական հմայքը

Որքան էլ գրավիչ լինեն այս կամ այն տեղանքի տեսարժան վայրերը, ամենամեծ տպավորությունը թողնում են մարդիկ։ Հենց նրանք են կոնկրետ տեղանքի հետ ամենամնայուն ասոցիացիաներն առաջացնում։
Առաջինը, ինչ ինձ ոգեշնչեց Մեղրիի տուրի ժամանակ` տեղի բնակիչների տրամադրությունն ու հարազատ հողի նկատմամբ նրանց վերաբերմունքն էր։ Բացատրեմ` հայերի հյուրընկալությունը, անկասկած, միշտ էլ բավական ջերմ ու հաճելի զգացողություններ է առաջացնում, բայց չի զարմացնում։ Այն մեր երկրի ինքնատիպ այցեքարտն է դարձել։ Եվ մեղրեցիներն այդ առումով բացառություն չեն։
© Sputnik / Lilit HarutyunyanՄեղրիի բնակիչները
Детская площадка в Мегри - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Մեղրիի բնակիչները
Մեկ այլ բանով զարմացրին մեղրեցիները` կենսասիրությամբ, ոգու առույգությամբ, լավատեսությամբ և ցանկացած իրավիճակին առողջ հումորով նայելով։ Եվ այս ամենը տարածաշրջանում ծանր աշխարհաքաղաքական ճգնաժամի ֆոնին, որի էպիկենտրոնում է հայտնվել Սյունիքը։ Հայաստանում, որտեղ խնդիրները մի քանի անգամ կգերազանցեին երկրի փոքր մակերեսը, եթե չափվեին քառակուսի մետրերով, մարդիկ ավելի շատ սովոր են բողոքել և տրտնջալ, քան հյուրերի առաջ խոսել իրենց կյանքի առավելությունների մասին։ Բայց մեղրեցիները հաճելիորեն զարմացրին։ Նույնիսկ որևէ խնդրի մասին խոսելիս` նրանք անում էին դա առանց վհատություն ու հուսալքության։ Համենայնդեպս, նրանց հետ շփման իմ անձնական փորձը հենց այդպիսին էր։
Եվ հիմա ինձ համար երկրի ամենահարավային քաղաքը ոչ միայն գրավիչ վայր է արտասովոր, տեղ–տեղ նույնիսկ միստիկ բնապատկերներով, էկզոտիկ մրգերով, բազմակողմանի մշակույթով, այլև վայր, որտեղ ապրում են կյանքից գոհ մարդիկ, որոնք արմատներով սերտաճել են իրենց հողին, մարդիկ, որոնք պաշտում են իրենց հողը և միշտ պատրաստ են նրա բարիքները կիսել իրենց մոտ հյուր եկած յուրաքանչյուրի հետ։
Լրահոս
0