Հրդեհ Ստեփանավանում. այրվել են արտադրամասի փայտե պատուհանները և տանիքի կառուցատարրերը

© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAՀրդեհ Ստեփանավանում
Հրդեհ Ստեփանավանում - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2023
Հրդեհ Ստեփանավանում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ստեփանավանում` կահույքի չգործող արտադրամասի 3-րդ հարկում, հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը Բաղրամյան փողոցի թիվ 155 հասցեում բռնկված հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 11:00-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։20-ին, մարվել՝ 12։19-ին: Այրվել են արտադրամասի 3-րդ հարկի սենյակի (80 քմ) փայտե պատուհանները (մոտ 30 քմ) և տանիքի կառուցատարրերը (մոտ 12 քմ)։
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAՀրդեհ Ստեփանավանում
Пожар в неработающей мебельной фабрике Степанавана (17 июня 2023). Лори - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2023
Հրդեհ Ստեփանավանում
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
Լրահոս
0