00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միսաք Մանուշյանի աճյունը կվերահուղարկավորվի Փարիզի պանթեոնում

© Photo : Public domainՄիսաք Մանուշյան
Միսաք Մանուշյան - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2023
Միսաք Մանուշյան
Բաժանորդագրվել
Մանուշյանը հետմահու պարգևատրվել է ֆրանսիական «Պատվո լեգեոնի» շքանշանով, նրա անունով է կոչվել Փարիզի փողոցներից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ֆրանսիական Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունը 2024 թվականին կվերահուղարկավորվի Փարիզի պանթեոնում: Տեղեկությունը հայտնում է «France Inter» ռադիոկայանը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականին։
Մանուկյանը Ֆրանսիայի ազգային հերոս է, նրան հիշում և մեծարում են որպես ֆաշիզմի դեմ ամենաակտիվ և անվախ մարտիկներից մեկը: 1946 թվականին Փարիզում լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն, որն այնուհետև թարգմանվել և հրատարակվել է Երևանում։ Մանուշյանը հետմահու պարգևատրվել է ֆրանսիական «Պատվո լեգեոնի» շքանշանով, նրա անունով է կոչվել Փարիզի փողոցներից մեկը՝ ի նշան երախտագիտության և հիացմունքի:
«Նախագահի խորհրդականը «France Inter»-ին հաստատել է, որ Դիմադրության մասնակից Միսակ Մանուշյանի աճյունը կամփոփվի պանթեոնում»,-ասված է ռադիոկայանի հաղորդագրության մեջ:
Ըստ լրատվամիջոցի` պանթեոնում կհուղարկավորվի նաև նրա կինը՝ Մելինե Մանուշյանը, որը նույնպես Դիմադրության մասնակիցներից է եղել։ Համապատասխան որոշումը նախագահ Մակրոնը պաշտոնապես կհաստատի հունիսի 18-ին: Արարողությունը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 21-ին՝ Մանուշյանի գնդակահարությունից 80 տարի անց։
Ֆրանսիայում հարգել են երկրում պատերազմած հայերի հիշատակը. լուսանկար
Միսակ Մանուշյանը(1906-1944) ծնվել է Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում, այգեգործների ընտանիքում: Նրա ծնողները սպանվել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Տարրական կրթություն է ստացել Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցում 1925 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ 1932-1937 թվականներին առաջադիմական ամսագրեր է խմբագրել։
Այստեղ էլ 1933 թվականին Մանուշյանը միացել է ֆրանսիական Կոմունիստական կուսակցությանը։ Երբ գերմանացիները ներխուժել են Ֆրանսիա, Մանուշյանն իր ընկերների հետ ակտիվ մասնակցություն է ունեցել ֆրանսիական Դիմադրության շարժմանը։
1943 թվականի մարտին նշանակվել է «Ստալինգրադ» ջոկատի հրամանատար, ավելի ուշ դարձել «Ազատ հրաձիգների» և Փարիզի ու արվարձանների բոլոր միջազգային ջոկատների հրամանատարը։
1943-ի աշնանը ֆաշիստներին հաջողվել է գտնել անվախ ընդհատակյա մարտիկների հետքը, և 1943-ի նոյեմբերի 16-ին Մանուշյանն ու նրա ընկերները ձերբակալվել են և 3 ամիս անց գնդակահարվել։
Միսաք Մանուշյանի և այլ մարդկանց հիշատակին հարգանքի տուրք են մատուցել Դիժոնում
Լրահոս
0