00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով կամ ինչը օգնեց հաղթել Ուելսին. «նախկինները»` Հայաստանի հավաքականի խաղի մասին

© Photo : Football Federation of ArmeniaՀայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստները տոնում են հաղթանակը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստները տոնում են հաղթանակը - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2023
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստները տոնում են հաղթանակը
Բաժանորդագրվել
Ի՞նչ թերություններ ուներ մեր ընտրանին ու ինչի՞ շնորհիվ հասավ հաղթանակի։ Այս հարցի պատասխանը տվել են մեր հավաքականի նախկին ֆուտբոլիստները։
Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում Եվրո–2024–ի խմբային ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակը ոգեշնչեց ու ապագա հաղթանակների հույս ներշնչեց հայ ֆուտբոլասերներին։ Sputnik Արմենիան զրուցել է մեր հավաքականի նախկին ֆուտբոլիստների հետ, որոնք մեր ընտրանու խաղը վերլուծել են ըստ խաղային օղակների։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին Եվրո-2024-ի D խմբի ընտրական խաղում Հրանտ-Լեոն Ռանոսի և Լուկաս Սելարայանի դուբլերի շնորհիվ 4։2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Ուելսի հավաքականի նկատմամբ։

Դարպասապահ

Երկար տարիներ Հայաստանի հավաքականի դարպասը պաշտպանած Գևորգ Կասպարովը մեր ընտրանու դարպասապահ Օգնեն Չանչարևիչի նորամուտը հաջողված է համարում։
«Չանչարևիչը նախևառաջ լավ դարպասապահ է։ Ճիշտ է` նրան պակասում է կայունությունը, բայց հավաքականի կազմում նա լավ հանդիպում անցկացրեց։ Եղան դրվագներ, երբ Օգնենը ոչ այնքան վստահ դուրս եկավ դարպասից, ինչը վտանգավոր էր, քանի ու Քիֆեր Մուրը բարձրահասակ ֆուտբոլիստ է ու կարող էր օգտագործել այդ գործոնը։ Բայց Չանչարևիչը հենց Մուրին կարողացավ ինչ–որ տեղ սադրել, ու մրցակիցը կարմիր քարտ ստացավ։ Բացի այդ, գծի վրա նա շատ վստահ էր գործում, ու եղան դրվագներ, երբ պաշտպանների հետ հանգիստ խաղարկում էր գնդակը պաշտպանությունից դուրս գալու համար»,– ասաց Կասպարովը։
Նրա խոսքով` Չանչարևիչի վստահությունը շատ կարևոր էր մեր ֆուտբոլիստների համար, իսկ ոտքերով ընդգծված լավ խաղը մեր ընտրանու համար ևս մեկ առավելություն էր խորքից առաջ շարժվելու համար։
© Sputnik / Asatur YesayantsԳևորգ Կասպարովը
Геворг Каспаров во время товарищеского матча ветеранов по футболу между сборными Армении и Грузии (16 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2023
Գևորգ Կասպարովը
«Չեմ ասի, որ իդեալական խաղ անցկացրեց, բայց լավ հանդիպում էր։ Շտկումներ պետք է անել, իսկ Օգնենը դա կարող է անել, քանի որ նա առաջին հերթին շատ լավ մարդ է», - ավելացրեց Կասպարովը։
Բազկամարտիկ Աշոտ Ադամյանը հաղթել է թուրք մրցակցին և 9-րդ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն

Պաշպանություն

Մեր առանցքային պաշտպաններից մի քանիսի վնասվածքի պատճառով մեր ընտրանին Ուելս – Հայաստան խաղին ներկայացել էր այլընտրանքային տարբերակով։ Խաղային այս օղակում Հայաստանի հավաքականն ունեցավ խնդիրներ, վրիպումներ, և այս ամենի պատճառով էլ երկու անգամ գնդակը հայտնվեց մեր թիմի դարպասում։ Պաշպանների խաղի մասին իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի ավագի թևկապը երկար տարիներ կրած Երվանդ Սուքիասյանը։
«Ակնհայտ էր, որ մենք խնդիրներ ունենք պաշտպանությունում։ Եղան դիրքային սխալներ։ Բայց խաղից առաջ էլ պարզ էր, որ խաղային այս օղակում մի քանի ֆուտբոլիստների բացակայությունն իր ազդեցությունը պարզապես չէր կարող չունենալ։ Նաիր Տիկնիզյանն ու Արտակ Դաշյանը ամեն ինչ արեցին իրենց եզրերում սպառնալիքները չեզոքացնելու համար։ Նրանք մեծ ծավալի աշխատանք կատարեցին, ու չմոռանանք, որ նաև միանում էին գրոհներին»,– ասաց Սուքիասյանը։
Նրա կարծիքով` պաշտպանության կենտրոնում խաղակցվածության պակաս կար. իրար հետ երբևէ այս դիրքում չխաղացած ֆուտբոլիստների մոտ ուղղակի չէր կարող ամեն ինչ հստակ լինել։
© Photo : Screenshot / Youtube / European Veterans LeagueԵրվանդ Սուքիասյանը
Ерванд Сукиасян - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2023
Երվանդ Սուքիասյանը
«Բացի այդ, կարծում եմ, մեր երիտասարդ պաշտպաններին դեռևս չի բավականացնում նման կարգի կարևոր միջազգային խաղերի փորձը։ Ամենակարևորն այն է, որ ֆուտբոլիստների մոտ առաջ գնալու մեծ ցանկություն կա, ու դա ժամանակի հետ կգա։ Ֆուտբոլը թիմային խաղ է, ու երբեմն մեր պաշտպաններին օգնության էին հասնում մյուս օղակներին ֆուտբոլիստները։ Հենց թիմային ոգին ու մեր առանձին ֆուտբոլիստների կատարողական վարպետությունը ապահովեցին մեր թիմի հաղթանակը»,- նշեց Սուքիասյանը:

Կիսապաշտպանություն

Արամայիս Տոնոյանը, որը մեր ընտրանու կազմում ժամանակին հանդես է եկել հենակետային կիսապաշտպանի դիրքում, շատ լավ գիտի, թե ինչ է հարկավոր ֆուտբոլիստին այս դիրքում հանդես գալու ժամանակ։
«Հայաստանի հավաքականի կիսապաշտպանությունը Ուելսի հետ շատ լավ հանդիպում անցկացրեց։ Մեր ֆուտբոլիստներն աչքի ընկան իրենց վստահ ու թիմային խաղով, բացի այդ էլ ֆիզիկապես էին շատ լավ պատրաստ։ Հանդիպման ընթացքում մի քանի անգամ հարձակման գծի ֆուտբոլիստների հետ պրեսինգի դիմելով` գնդակ էին խլում ու սպառնում մրցակցի դարպասին։ Լատերալները՝ Տիկնիզյանն ու Դաշյանն էլ իրենց բարձրության վրա էին։ Հիանալի հանդիպում անցկացրեց Իվու Ուգուչուկվոն»,– ասաց Տոնոյանը։
Նա նշեց, որ մեր ֆուտբոլիստները համարձակ մտնում էին պայքարի մեջ գնդակ խլելու համար և շատ մենապայքարներում հաղթող դուրս գալիս։
© Photo : Screenshot / Football Federation of ArmeniaԱրամայիս Տոնոյանը
Арамаис Тоноян - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2023
Արամայիս Տոնոյանը
«Դա զրկում էր մրցակցին արագ գրոհելու հնարավորությունից։ Իսկ Սպերցյանի մասին էլ չեմ խոսում։ Հիանալի ֆուտբոլիստ է, որը խաղադաշտը տեսնելու ու իր անհատական գերազանց վարպետության շնորհիվ շատ լավ կազմակերպում էր մեր թիմի առաջխաղացումը։ Մի խոսքով, կիսապաշտպանական գիծն անցկացրեց իր լավագույն հանդիպումներից մեկը»,– եզրափակեց ֆուտբոլիստը։

Հարձակում

Հարձակման գծում մեր թիմը փայլեց։ Հրանտ-Լեոն Ռանոսն ու Լուկաս Սելարայանը հիացրին իրենց կատարողական վարպետությամբ ու գոլերով։ Հարձակվողի խաղի գնահատականը կարող է տալ առաջին հերթին հարձակվողը, տվյալ դեպքում` մեր հավաքականի կազմում բազմաթիվ անգամ աչքի ընկած Արմեն Շահգելդյանը։
«Հայաստանի հավաքականը հարձակման գծի գնահատականը կարճ կասեմ՝ գերազանց։ Եթե ավելի մանրամասնենք, ապա պարզ է, որ մեր ներկայիս հավաքականի ֆուտբոլիստները դեռևս խաղակցվածության խնդիր ունեն։ Ֆուտբոլը թիմային խաղ է, ու եթե ֆուտբոլիստները գործում են իրար շատ լավ հասկանալով, դա արդեն լրիվ այլ արդյունք է ապահովում։ Շատ կարևոր էր, որ Հրանտ-Լեոն Ռանոսն ու Լուկաս Սելարայանը իրենց անհատական վարպետությամբ նույնպես աչքի ընկան։ Ճիշտ է` երկուսի խփած գոլերն էլ գերազանց փոխանցումներից հետո գրանցվեցին, բայց մեր հարձակվողները կարողացան իրենց շանսը իրացնել վարպետորեն, դրսևորելով կատարողական բարձր կարգ»,– ասաց Շահգելդյանը։
Նա շեշտեց, որ հարձակվողներն իրենց թիկունքում գործող ֆուտբոլիստներից կախում ունեն, և այս դեպքում կիսապաշապանությունը շատ լավ էր մատակարարում մեր հարձակվողներին գնդակով։
© Sputnik / Andranik GhazaryanԱրմեն Շահգելդյանը
Тренер ФК Севан Армен Шахгельдян на послематчевой пресс-конференции с ФК Ван (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2023
Արմեն Շահգելդյանը
«Հաղթանակը շատ կարևոր էր և գեղեցիկ, բայց մեր ֆուտբոլիստները չպետք է շատ ոգևորվեն այդ արդյունքով։ Պետք է շատ լուրջ նախապատրաստվել հաջորդ խաղին։ Համոզված եմ` Լատվիայի մարզիչները մի քանի անգամ դիտելու են Ուելս-Հայաստան խաղը և վերլուծելու են մեր թիմի ուժեղ ու թույլ կողմերը»,- եզրափակեց Շահգելդյանը։
Հունիսի 18-ին Եվրո-2024-ի ընտրական D խմբում Հայաստանի հավաքականը անցկացնելու է իր երրորդ խաղը։ Երևանում մերոնք հյուրընկալելու են Լատվիայի հավաքականին։
Եվրոպական խաղերին Հայաստանից 55 մարզիկ կմասնակցի
Լրահոս
0