https://armeniasputnik.am/20230619/shinararutjan-vajry-sepakanatern-e-yntrum-nakhararutjuny-eraskhi-gvortsarani-masin-61351230.html
Շինարարության վայրը սեփականատերն է ընտրել. նախարարությունը՝ Երասխի գործարանի մասին
Շինարարության վայրը սեփականատերն է ընտրել. նախարարությունը՝ Երասխի գործարանի մասին
Ապագա մետալուրգիական գործարանն առաջնագծից ընդամենը 500-600 մետր հեռավորության վրա է, և շինհրապարակն արդեն մի քանի անգամ գնդակոծվել է։ 19.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-19T10:20+0400
2023-06-19T10:20+0400
2023-06-19T17:01+0400
երասխ
գործարան
գործարար
սահման
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0e/61113379_0:84:1600:984_1920x0_80_0_0_9c7d27c5922497edf4bd3515ed470548.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Գործարանի գտնվելու վայրն ընտրում են սեփականատերերը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ մեկնաբանելով Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի մոտիկությունն ադրբեջանական դիրքերին։Դեպքի վայր այցելության ժամանակ գործարանը կառուցող GTB Steel հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց, որ գուցե ավելի նպատակահարմար կլիներ օբյեկտը շփման գծից մի փոքր ավելի հեռու կառուցել, բայց ամեն դեպքում նման որոշում է կայացվել։Արարատ խոշորացված համայնքի (ներառում է նաև Երասխը) ղեկավար Ասլան Ավետիսյանն իր հերթին մեր գործակալությանն ասաց, որ կառուցապատման տարածքն ընտրվել է՝ հաշվի առնելով երկաթուղու մոտիկությունը։Հետագայում երկաթուղով ապրանքների տեղափոխումը զգալիորեն կհեշտացներ աշխատանքը։ Իրենց դերն են խաղացել նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են Իրանին մոտ լինելը (արտադրանքը նախատեսվում է նաև Իրան մատակարարել – խմբ.), ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը։Նշենք, որ հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։«Փորձելու ենք ապահովել ներդրողների անվտանգությունը». Քերոբյանը` Երասխի գործարանի մասին
երասխ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0e/61113379_89:0:1512:1067_1920x0_80_0_0_0c10751c89a69d63a9c07edd980efe34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
երասխ, գործարան, գործարար, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան
երասխ, գործարան, գործարար, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան
Շինարարության վայրը սեփականատերն է ընտրել. նախարարությունը՝ Երասխի գործարանի մասին
10:20 19.06.2023 (Թարմացված է: 17:01 19.06.2023) Ապագա մետալուրգիական գործարանն առաջնագծից ընդամենը 500-600 մետր հեռավորության վրա է, և շինհրապարակն արդեն մի քանի անգամ գնդակոծվել է։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Գործարանի գտնվելու վայրն ընտրում են սեփականատերերը,
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ մեկնաբանելով Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի մոտիկությունն ադրբեջանական դիրքերին։
«Կապված Երասխում, մետալուրգիական գործարանի կառուցման վայրի ընտրության հետ, ասենք, որ այն Էկոնոմիկայի նախարարության իրավասության շրջանակում չէ։ Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ օրենսդրության շրջանակում սեփականատերերն իրենք են որոշում գործարանի կառուցման վայրը՝ ելնելով գործունեության նպատակահարմարությունից», - պատասխանել են նախարարությունից:
Դեպքի վայր այցելության ժամանակ գործարանը կառուցող GTB Steel հոլդինգի տնօրեն
Տիրան Հակոբյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց, որ գուցե ավելի նպատակահարմար կլիներ օբյեկտը շփման գծից մի փոքր ավելի հեռու կառուցել, բայց ամեն դեպքում նման որոշում է կայացվել։
Արարատ խոշորացված համայնքի (ներառում է նաև Երասխը) ղեկավար Ասլան Ավետիսյանն իր հերթին մեր գործակալությանն ասաց, որ կառուցապատման տարածքն ընտրվել է՝ հաշվի առնելով երկաթուղու մոտիկությունը։
Հետագայում երկաթուղով ապրանքների տեղափոխումը զգալիորեն կհեշտացներ աշխատանքը։ Իրենց դերն են խաղացել նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են Իրանին մոտ լինելը (արտադրանքը նախատեսվում է նաև Իրան մատակարարել – խմբ.), ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը։
Նշենք, որ հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։