ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերի նախարարի ասուլիսը

© Sputnik / Andranik GhazaryanSputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոն
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոն - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոն
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունիսի 22-ին` ժամը 12.00-ին, տեղի կունենա ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերի նախարար Բախիտ Սուլթանովի ասուլիսը` Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ-Աստանա տեսակապի ձևաչափով։
Մրցակցության ի՞նչ խախտումներ է առավել հաճախ թույլ տալիս բիզնեսը անդրսահմանային շուկաներում: Ինչպե՞ս են կիրառվում մրցակցության կանոնների խախտումների վերացման միջոցները, և ինչո՞ւ է նախապատվությունը տրվում «փափուկ կարգավորման» գործիքներին: Ինչպե՞ս է իրականացվում ԵԱՏՄ երկրների տարածքներում ռոումինգի սակագների նվազեցման ծրագիրը: Այս հարցերը կարծարծվեն տեսակամուրջի ժամանակ` Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնից ուղիղ միացմամբ։
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
Լրահոս
0