ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան և ստուգատես անցկացրել
15:25 20.06.2023 (Թարմացված է: 15:28 20.06.2023)
© Photo : press office of MoD of RAԷդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան
© Photo : press office of MoD of RA
ԶՈւ ԳՇ պետը հանձնարարականներ է տվել ամառային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ամառային զորակոչին ընդառաջ այցելել է կենտրոնական հավաքակայան Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նա շարային ստուգատես է անցկացրել` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։
© Photo : press office of MoD of RAԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան և ստուգատես անցկացրել

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան և ստուգատես անցկացրել
© Photo : press office of MoD of RA
Ասրյանին զեկուցվել են զորակոչիկների ընդունման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, բուժզննման և վիճակահանության անցկացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։
© Photo : press office of MoD of RAԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան և ստուգատես անցկացրել

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան և ստուգատես անցկացրել
© Photo : press office of MoD of RA
ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել ամառային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:
Հիշեցնենք` ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 26-ին, զորացրումը՝ հունիսի 15-ին։