https://armeniasputnik.am/20230620/hajastani-zbvosashrjajin-neruzhy-knerkajacvi-peterburgum-armwine2023-cucahandesum-61376164.html
Հայաստանի զբոսաշրջային ներուժը կներկայացվի Պետերբուրգում՝ «ARMWINE–2023» ցուցահանդեսում
Հայաստանի զբոսաշրջային ներուժը կներկայացվի Պետերբուրգում՝ «ARMWINE–2023» ցուցահանդեսում
Հայկական գինուն նվիրված ցուցահանդեսի շրջանակում ներկայացված կլինեն 36 գինեգործարան և ավելի քան 200 տեղական գինիներ։ 20.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-20T08:55+0400
2023-06-20T08:55+0400
2023-06-20T08:55+0400
գինի
հայաստան
սանկտ պետերբուրգ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/0b/27135076_0:165:1600:1065_1920x0_80_0_0_16b44bde76db922faccaebb6e86179d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանի զբոսաշրջային ներուժը հուլիսի 9-10-ը Սանկտ Պետերբուրգում կներկայացվի «ARMWINE 2023» գինիների ցուցահանդեսի շրջանակում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Զբոսաշրջային կոմիտեի մամուլի ծառայությունից։«ArmWine-2023» հարթակում ներկայացված կլինի 36 հայաստանյան գինեգործարան, ավելի քան 200 տեղական գինի, 60 հայ գինեգործ, որոնք հիմնադրել կամ ղեկավարում են արտադրությունները, էնոլոգ, բրենդ–ամբասադոր, սոմելյե, գինու տուրեր կազմակերպողներ։ Բացի այդ, գործնական ծրագիր կլինի հայաստանյան և ռուսաստանյան գինու առաջատար փորձագետների մասնակցությամբ։ Արագածոտնի գինիները կարտահանվեն եվրոպական մի շարք երկրներՆախատեսված է նաև երկու ցուցահանդես՝ «Գինին մանրանկարչության մեջ», որը նվիրված կլինի միջնադարյան արվեստում հայկական գինեգործության արտացոլմանը, և «Հայաստանը թաքնված արահետ է», որը կպատմի երկրի բնական և մշակութային տեսարժան վայրերի մասին։ Միջոցառումը կներառի 8 տուրօպերատորների ցուցադրում, որոնք մասնագիտացած են էնոգաստրոնոմիկ տուրերում, կլինեն շնորհանդեսներ «Էնոգաստրոնոմիական Հայաստան. համեղ արահետներ գինի սիրողների համար» թեմայով և «Հայաստանը թաքնված արահետ է» ֆոտոցուցահանդես։Նշենք, որ «ArmWine»–ը հայկական գինեգործությանը նվիրված ամենամյա ցուցահանդես է գինու արտադրության ոլորտի մասնագետների և գինի սիրողների համար։ Ցուցահանդեսի համակազմակերպիչն է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը։ Ցուցահանդեսի պաշտոնական գործընկերը Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն է։
սանկտ պետերբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/0b/27135076_75:0:1495:1065_1920x0_80_0_0_83d2d4ffa9113508c00ff4de3ee35f6b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գինի, հայաստան, սանկտ պետերբուրգ
գինի, հայաստան, սանկտ պետերբուրգ
Հայաստանի զբոսաշրջային ներուժը կներկայացվի Պետերբուրգում՝ «ARMWINE–2023» ցուցահանդեսում
Հայկական գինուն նվիրված ցուցահանդեսի շրջանակում ներկայացված կլինեն 36 գինեգործարան և ավելի քան 200 տեղական գինիներ։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանի զբոսաշրջային ներուժը հուլիսի 9-10-ը Սանկտ Պետերբուրգում կներկայացվի «ARMWINE 2023» գինիների ցուցահանդեսի շրջանակում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Զբոսաշրջային կոմիտեի մամուլի ծառայությունից։
«ArmWine-2023» հարթակում ներկայացված կլինի 36 հայաստանյան գինեգործարան, ավելի քան 200 տեղական գինի, 60 հայ գինեգործ, որոնք հիմնադրել կամ ղեկավարում են արտադրությունները, էնոլոգ, բրենդ–ամբասադոր, սոմելյե, գինու տուրեր կազմակերպողներ։ Բացի այդ, գործնական ծրագիր կլինի հայաստանյան և ռուսաստանյան գինու առաջատար փորձագետների մասնակցությամբ։
Նախատեսված է նաև երկու ցուցահանդես՝ «Գինին մանրանկարչության մեջ», որը նվիրված կլինի միջնադարյան արվեստում հայկական գինեգործության արտացոլմանը, և «Հայաստանը թաքնված արահետ է», որը կպատմի երկրի բնական և մշակութային տեսարժան վայրերի մասին։ Միջոցառումը կներառի 8 տուրօպերատորների ցուցադրում, որոնք մասնագիտացած են էնոգաստրոնոմիկ տուրերում, կլինեն շնորհանդեսներ «Էնոգաստրոնոմիական Հայաստան. համեղ արահետներ գինի սիրողների համար» թեմայով և «Հայաստանը թաքնված արահետ է» ֆոտոցուցահանդես։
Նշենք, որ «ArmWine»–ը հայկական գինեգործությանը նվիրված ամենամյա ցուցահանդես է գինու արտադրության ոլորտի մասնագետների և գինի սիրողների համար։ Ցուցահանդեսի համակազմակերպիչն է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը։ Ցուցահանդեսի պաշտոնական գործընկերը Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն է։