ՀԱՊԿ երկրները պետք է միահամուռ պատասխանեն մարտահրավերներին. գլխավոր քարտուղար

© Photo : ОДКБԻմանգալի Տասմագամբետով
Իմանգալի Տասմագամբետով - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
Իմանգալի Տասմագամբետով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունը բավական ակտիվ աշխատում է կանոնադրական խնդիրների կատարման գծով քարտուղարության գործողությունների ծրագիրն իրագործելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Թեզը, որ ՀԱՊԿ երկրները պետք է միասին լինեն և միահամուռ պատասխանեն մարտահրավերներին, շատ արդիական է, հաշվի առնելով աշխարհում ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով` ՀԱՊԿ–ը բավական ակտիվ աշխատում է կանոնադրական խնդիրների ու առաջին հերթին՝ Բելառուսի նախագահության առաջնահերթությունների կատարման գծով քարտուղարության գործողությունների ծրագիրն իրագործելու ուղղությամբ։
«Դուք (Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո – խմբ.) արդեն ասացիք, որ աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում շարունակում է բարդանալ, և այն անկասկած չի կարող չազդել մեր պետություններում առկա իրավիճակի վրա։ Այդ պատճառով թեզն այն մասին, որ այդ դժվարին ժամանակ մենք պետք է միասին լինենք և անկասկած համաձայնեցված պատասխանենք ժամանակի մարտահրավերներին, շատ արդիական է», – ասել է Տասմագամբետովը` դիմելով Լուկաշենկոյին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծիք է հայտնել, որ Բելառուսի նախագահության հիմնական առաջնահերթությունը կազմակերպության ներսում միասնությունն է։
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։
Լրահոս
0