ԿԸՀ–ն բավարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության դիմումը. ստորագրահավաք կանցկացվի

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։
ԿԸՀ–ի նիստում 7 կողմ 0 դեմ ձայներով հանձնաժողովր բավարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության դիմումը։

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 12–ին 66 քաղաքացիների կողմից ստացել է դիմում. «ՀայաՔվե» խումբը հանդես է գալիս օրենսդրական փոփոխություն կատարելու առաջարկությամբ։ Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ նախատեսել։

Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։
Հավելենք` ըստ ՀՀ Սահմանադրության 109–րդ հոդվածի 6–րդ մասի ` ընտրական իրավունք ունեցող առնվազն 50.000 քաղաքացի ունի ԱԺ–ում քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք։ Իսկ հանրաքվեի մասին ՀՀ Սահմանադրական օրենքի 13–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ ընդունած օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվում է առնվազն 25 քաղաքացուց բաղկացած նախաձեռնող խումբ։
Լրահոս
0