Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 5-7 աստիճանով կցրտի. եղանակի տեսություն

© Sputnik / Aram GareginyanԼոռի
Լոռի - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անձրևային եղանակը կպահպանվի։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով։
© official site of MES of RAԵղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2023
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում հունիսի 20-ի, 22-ի երեկոյան ժամերին Երևան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 21-ին, 23-24-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Պրոթեզը խոչընդոտ չէ. Զինվորի տան պարի խմբի ելույթը Հենրիկ Հակոբյանի անվան հուշամրցաշարում
Լրահոս
0