00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը հայտնեց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը

© Photo : Screenshot / Parliament of ArmeniaՆիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում
Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 8–ին և 9–ին ՌԴ նախագահի հետ Փաշինյանն ունեցել է շուրջ 20, իսկ ամբողջ 44–օրյա պատերազմի ընթացքում` շուրջ 60 հեռախոսազրույց։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ 2020 թ. եռակողմ հայտարարության տեքստը ստորագրել է նոյեմբերի 8–ի լույս 9–ի առավոտյան։
«Նոյեմբերի 9–ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը։ Ուշադրություն դարձրեք` ոչ թե կեսգիշերին, այլ նոյեմբերի 8–ի լույս 9–ի առավոտյան ես եռակողմ հայտարարության տեքստ եմ ստորագրել։ Այնուամենայնիվ, պարզվեց, որ Ադրբեջանն այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ։ Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9–ի երեկոն էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր ավելացումներ է անում։ Սա նշանակում էր, որ առավոտյան իմ ստորագրած տեքստը այլևս ուժի մեջ չէ»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` բոլոր այս բանակցությունները նա վարում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով։ Նոյեմբերի 8–ին և 9–ին նրա հետ ունեցել է շուրջ 20 հեռախոսազրուց, իսկ ամբողջ 44–օրյա պատերազմի ընթացքում` շուրջ 60 հեռախոսազրույց։
«Շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի ընդունում Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը և, ի վերջո, քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարեցման մասին, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու մասին, այդտեղ և ԼՂ–ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին»,– հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով` այն պահին, երբ ՌԴ նախագահն ասաց, որ Ադրբեջանի նախագահն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ` Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ինքն հայտարարել է, որ բացառվում է այդպիսի փաստաթուղթ ստորագրվի։
Պուտինն ասաց` Ադրբեջանը հրադադարի համար նախապայման ունի. Փաշինյանը քննիչ հանձնաժողովում է
«Պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ստացվել` այդ կետը հանել փաստաթղթից։ Զուգահեռ` կեսգիշերին մոտ, սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կան։ Ի վերջո, բարդ, տևական քննակումներից հետո ստորագրեցի ձեզ հայտնի փաստաթուղթը, որն, իհարկե, ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը` Տավուշի մարզի անկլավների վերադարձ»,– վստահեցրեց Փաշինյանը։
Հիշեցնենք` հունիսի 19–ին ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն էին տարածել` նշելով, որ չեն մասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին, «չեն մասնակցի այդ շոուին»։
Հավելենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, 2023–ի մայիսի 3–ին դրա աշխատանքը երկարաձգվեց ևս 6 ամսով։ Մինչ օրս հանձնաժողովում շարունակվում է ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` ընդհանուր 14.000 էջից ավելի ծավալով։
Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացնում նաև պատերազմի մասնակիցներ և զոհվածների հարազատներ։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Մինչ օրս հանձնաժողովի նիստերին ներկայանալ հրաժարվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը (նա կալանքի տակ է,– խմբ.), ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը և պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Լրահոս
0