00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիմոնյանը վստահեցնում է` Փաշինյանն անսպասելի, սենսացիոն հայտարարություններ է անելու

© Sputnik / Aram Nersesyan Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ նախագահը ենթադրում է, որ ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սենսացիոն հայտարարություններ է անելու, քանի որ ամենայն մանրամասնությամբ ամեն ինչ ներկայացնելու է։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ոմանց համար անսպասելի, սենսացիոն հայտարարություններ է անելու։ Խորհրդարանում զուգահեռ ընթացող ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին։
«Հետաքրքիր փաստերի, իրողությունների մասին է խոսվելու։ Ենթադրում եմ, որ սենսացիոն հայտարարություններ ևս կլինեն, քանի որ վարչապետն ամենայն մանրամասնությամբ ամեն ինչ ներկայացնելու է»,– վստահեցրեց նա։
Ինչ վերաբերում է ընդդիմության բոյկոտին, որ որոշել են չմասնակցել քննաիչ հանձնաժողովի նիստին, Սիմոնյանը հայտարարեց, որ կարող էին գալ ու ուղիղ եթերում վարչապետին հարց ուղղել տարիներ շարունակ իրենց հնչեցրած մեղադրանքների մասին։
«Ծիծաղելի են ընդդիմության այն հայտարարությունները, թե վարչապետն այս հարթակն է օգտագործում, որ իրեն ուղղված մեղադրանքները հարթի։ Փաշինյանը երբևէ որևէ մեկի վրա մեղք չի բարդել, ընդհակառակը»,– ընդգծեց նա։
ԱԺ նախագահի համոզմամբ` ընդդիմությունը չի գալիս քննիչ հանձնաժողվոի նիստին, քանի որ ասելիք չունի։ Բացի այդ, այն, ինչ հնչելու է նիստին, ընդդիմության հետ ընդհանրապես կապ չունի։
Հիշեցնենք` հունիսի 19–ին ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն էին տարածել` նշելով, որ չեն մասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին, «չեն մասնակցի այդ շոուին»։
Հավելենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, 2023–ի մայիսի 3–ին դրա աշխատանքը երկարաձգվեց ևս 6 ամսով։ Մինչ օրս հանձնաժողովում շարունակվում է ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` ընդհանուր 14.000 էջից ավելի ծավալով։
Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացնում նաև պատերազմի մասնակիցներ և զոհվածների հարազատներ։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Մինչ օրս հանձնաժողովի նիստերին ներկայանալ հրաժարվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը (նա կալանքի տակ է,– խմբ.), ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը և պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Լրահոս
0