https://arm.sputniknews.ru/20230620/vrastany-kshtacel-e-arevmutqi-khvostumneric-ev-uzum-e-veradarnal-aph-shukaner-lukashenkvo-61436638.html
Վրաստանը «կշտացել» է Արևմուտքի խոստումներից և ուզում է վերադառնալ ԱՊՀ շուկաներ. Լուկաշենկո
Վրաստանը «կշտացել» է Արևմուտքի խոստումներից և ուզում է վերադառնալ ԱՊՀ շուկաներ. Լուկաշենկո
Sputnik Արմենիա
Բելառուսի նախագահի խոսքով` աշխարհում տիրող իրավիճակը կասկածի տեղ չի թողնում, որ հետխորհրդային հանրապետությունները պետք է միասնական լինեն։ 20.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-20T15:17+0400
2023-06-20T15:17+0400
2023-06-20T15:18+0400
վրաստանի հանրապետություն
ալեքսանդր լուկաշենկո
շուկա
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1930/04/19300471_0:31:3077:1762_1920x0_80_0_0_9b73ec15caf23316d376d9c6e34b1505.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Վրաստանը «կշտացել» է Արևմուտքի խոստումներից և ուզում է վերադառնալ հետխորհրդային երկրների շուկաներ։ ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հետ հանդիպմանը այս հայտարարությունն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։«Դուք տեսնում եք, որ նրանց քաղաքականության մեջ որոշակի փոփոխություն կա, որովհետև որևէ մեկը ձեզ իր շուկա չի թողնի ո՛չ կաթով, ո՛չ մսով, ո՛չ գինիով։ Շուկաները վաղուց բաժանված են, և դրանց համար կոշտ կռիվ է գնում։ Եվ դա երկրորդ պատճառն է` ինչու մենք պետք է միասնական լինենք։ Դա մեր յուրացրած շուկան է», – «Բելտա» գործակալությունը մեջբերում է Լուկաշենկոյի խոսքերը։«ՀԱՊԿ-ում Մինսկի նախագահությունը մեզ թույլ է տալիս առաջընթացի ուղի մշակել». ԼավրովԲելառուսի նախագահը նշել է, որ եթե Արևմուտքն ինչ–որ բան նույնիսկ առաջարկի, ապա միայն ռեսուրսների կամ իր համար շահավետ քաղաքականություն վարելու դիմաց։«Պետք չէ շտապել, մյուսի համար խոչընդոտ ստեղծել և փորձել հեռանալ իրարից։ Պետք է միասնական լինել, հատկապես այս դժվարին ժամանակում», – հավելել է Լուկաշենկոն։Նրա խոսքով` հիմնական առավելությունը միասնական շուկայի առկայությունն է և պետք չէ շտապել դուրս գալ դրանից։Բելառուսի նախագահը նշել է նաև, որ Արևմուտքն ի դեմս ՀԱՊԿ–ի սպառնալիք է տեսնում միջազգային ասպարեզում իր գերակայությանը, այդ կապակցությամբ փորձում է պառակտում մտցնել կազմակերպության, ինչպես նաև ՇՀԿ–ի, ԲՐԻԿՍ–ի շարքերում։Արևմուտքը ՀԱՊԿ–ը որպես աշխարհում իր գերակայության սպառնալիք է դիտարկում. Սերգեյ Լավրով
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1930/04/19300471_0:0:2729:2047_1920x0_80_0_0_ac63ab43607aead03e30fc7427f75307.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, ալեքսանդր լուկաշենկո, շուկա, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
վրաստանի հանրապետություն, ալեքսանդր լուկաշենկո, շուկա, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Վրաստանը «կշտացել» է Արևմուտքի խոստումներից և ուզում է վերադառնալ ԱՊՀ շուկաներ. Լուկաշենկո
15:17 20.06.2023 (Թարմացված է: 15:18 20.06.2023) Բելառուսի նախագահի խոսքով` աշխարհում տիրող իրավիճակը կասկածի տեղ չի թողնում, որ հետխորհրդային հանրապետությունները պետք է միասնական լինեն։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Վրաստանը «կշտացել» է Արևմուտքի խոստումներից և ուզում է վերադառնալ հետխորհրդային երկրների շուկաներ։ ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հետ հանդիպմանը այս հայտարարությունն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Դուք տեսնում եք, որ նրանց քաղաքականության մեջ որոշակի փոփոխություն կա, որովհետև որևէ մեկը ձեզ իր շուկա չի թողնի ո՛չ կաթով, ո՛չ մսով, ո՛չ գինիով։ Շուկաները վաղուց բաժանված են, և դրանց համար կոշտ կռիվ է գնում։ Եվ դա երկրորդ պատճառն է` ինչու մենք պետք է միասնական լինենք։ Դա մեր յուրացրած շուկան է», – «Բելտա» գործակալությունը մեջբերում է Լուկաշենկոյի խոսքերը։
Բելառուսի նախագահը նշել է, որ եթե Արևմուտքն ինչ–որ բան նույնիսկ առաջարկի, ապա միայն ռեսուրսների կամ իր համար շահավետ քաղաքականություն վարելու դիմաց։
«Պետք չէ շտապել, մյուսի համար խոչընդոտ ստեղծել և փորձել հեռանալ իրարից։ Պետք է միասնական լինել, հատկապես այս դժվարին ժամանակում», – հավելել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով` հիմնական առավելությունը միասնական շուկայի առկայությունն է և պետք չէ շտապել դուրս գալ դրանից։
Բելառուսի նախագահը նշել է նաև, որ Արևմուտքն ի դեմս ՀԱՊԿ–ի սպառնալիք է տեսնում միջազգային ասպարեզում իր գերակայությանը, այդ կապակցությամբ փորձում է պառակտում մտցնել կազմակերպության, ինչպես նաև ՇՀԿ–ի, ԲՐԻԿՍ–ի շարքերում։