Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

© AFP 2023 / LEAH MILLISԷնթոնի Բլինկենն ու Հաքան Ֆիդանը
Էնթոնի Բլինկենն ու Հաքան Ֆիդանը - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ-ի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները միջազգային օրակարգի մի շարք հարցեր են քննարկել:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը։
Հաղորդվում է, որ Ֆիդանի և Բլինկենի հանդիպումը տեղի է ունեցել Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր, Ուկրաինայի ճգնաժամը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը:
Բանակցությունների մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է նաև Բլինկենը: Նրա խոսքով՝ Թուրքիան ՆԱՏՕ-ում արժեքավոր դաշնակից է և երկկողմ գործընկեր։ Նա թուրք գործընկերոջ հետ քննարկել է Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության կարևորությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին կայացել է Թուրքիայի ԱԳ նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի առաջին հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ:
Լրահոս
0