https://armeniasputnik.am/20230621/cvojy-voghj-e-erevanum-kanckacvi-rus-rvoq-legendin-nvirvats-paratvon-61474197.html
Ցոյը ողջ է. Երևանում կանցկացվի ռուս ռոք լեգենդին նվիրված փառատոն
Ցոյը ողջ է. Երևանում կանցկացվի ռուս ռոք լեգենդին նվիրված փառատոն
Վերամիավորված «Կինո» խումբը մինչև տարեվերջ հնարավոր է` հանդես գա Երևանում։ 21.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-21T12:55+0400
2023-06-21T12:55+0400
2023-06-21T13:24+0400
վիկտոր ցոյ
համերգ
երևան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/15/61472114_0:0:1600:901_1920x0_80_0_0_baa983eb4cfec402120adb147a856957.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Երևանի Սիրահարների այգում hունիսի 23-ին կանցկացվի ռոք փառատոն՝ «Ռուսական տան ռոք փառատոնը Հայաստանում»` նվիրված ռոք երգիչ Վիկտոր Ցոյի հիշատակին։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց փառատոնի կազմակերպիչ Արմեն «Ցոյ» Սարգսյանը։Փառատոնը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ այն կայացել է անցած տարի` Վիկտոր Ցոյի 60– ամյակի կապակցությամբ։ Արմեն «Ցոյ» Սարգսյանը պատմում է, որ միջոցառումն այնքան լավ է անցել, որ Հայաստանում Ռուսական տունն առաջարկել է կրկնել այն։Փառատոնի մասնակից, «Highway» ռոք խմբի համահիմնադիր Արման Սաֆարյանն էլ, մի փոքր փակագծեր բացելով, ասաց, որ իրենք փառատոնին ոչ թե Ցոյի երգերը կկատարեն, այլ ռուսական այլ հայտնի ռոք խմբերի երգերի քավեր տարբերակները:Խոսելով Հայաստանում ռոքի մասսայականության մասին` բանախոսները նշեցին, որ մեր երկրում դեռևս խորհրդային տարիներից այս ժանրի բազմաթիվ սիրահարներ կան։ Կան նաև ժանրի վառ ներկայացուցիչներ, սկսած 60-ականներին հայտնի «Երազողները» խմբից մինչև ժամանակակից հայ ռոք խմբեր, որոնք լեփ լեցուն դահլիճներում են ելույթ ունենում։Ռուս լեգենդար ռոք երգչի երկրպագուները նույնպես քիչ չեն մեր երկրում, ու նրանց մեջ նաև բազմաթիվ երիտասարդներ կան։«Ցոյը ճիշտ ժամանակին հայտնվել է ճիշտ տեղում, մարդկանց հետ ճիշտ լեզվով է խոսել` արդիական խնդիրների մասին։ Այնպես որ, զարմանալի չէ, որ հետխորհրդային տարածքում Ցոյը ողջ է»,- ասաց Արման Սաֆարյանը։Երկու երաժիշտներն էլ վստահ են, որ փառատոնը կարող է դառնալ Ցոյի և «Կինո» խմբի բոլոր սիրահարների հավաքատեղի: Չի բացառվում, որ վերամիավորված «Կինո» խումբը մինչև տարեվերջ Երևանում հանդես գա համերգով։Արմեն «Ցոյ» Սարգսյանը հայտնի «Ցոյի պատի» ստեղծման գաղափար ունի Երևանում։ Դա պատ է, որտեղ գրված է «Ցոյը ողջ է», իսկ շուրջբոլորը Վիկտոր Ցոյի երկրպագուների գրառումներն են ու երգերի բառերը։Նշենք, որ հունիսի 21-ին նախկին ԽՍՀՄ տարբեր անկյուններում Վիկտոր Ցոյի երկրպագուներն ավանդաբար նշում են խորհրդային ռոքի լեգենդի ծննդյան օրը:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/15/61472114_176:0:1600:1068_1920x0_80_0_0_64ce090342b48a580f559827dc00e070.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վիկտոր ցոյ, համերգ, երևան
վիկտոր ցոյ, համերգ, երևան
Ցոյը ողջ է. Երևանում կանցկացվի ռուս ռոք լեգենդին նվիրված փառատոն
12:55 21.06.2023 (Թարմացված է: 13:24 21.06.2023) Վերամիավորված «Կինո» խումբը մինչև տարեվերջ հնարավոր է` հանդես գա Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Երևանի Սիրահարների այգում hունիսի 23-ին կանցկացվի ռոք փառատոն՝ «Ռուսական տան ռոք փառատոնը Հայաստանում»` նվիրված ռոք երգիչ Վիկտոր Ցոյի հիշատակին։ Այս մասին
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց փառատոնի կազմակերպիչ Արմեն «Ցոյ» Սարգսյանը։
Փառատոնը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ այն կայացել է անցած տարի` Վիկտոր Ցոյի 60– ամյակի կապակցությամբ։ Արմեն «Ցոյ» Սարգսյանը պատմում է, որ միջոցառումն այնքան լավ է անցել, որ Հայաստանում Ռուսական տունն առաջարկել է կրկնել այն։
«Այս անգամ փառատոնը կունենա վեց մասնակից՝ հինգ ռոք խումբ և մեկ մեներգչուհի։ Յուրաքանչյուր կատարող կներկայացնի 3-4 երգ։ Մասնակիցներին սպասվում են անակնկալներ: Սպասում ենք բոլորին: Ցոյը ողջ է»,- ասաց Սարգսյանը։
Փառատոնի մասնակից, «Highway» ռոք խմբի համահիմնադիր Արման Սաֆարյանն էլ, մի փոքր փակագծեր բացելով, ասաց, որ իրենք փառատոնին ոչ թե Ցոյի երգերը կկատարեն, այլ ռուսական այլ հայտնի ռոք խմբերի երգերի քավեր տարբերակները:
Խոսելով Հայաստանում ռոքի մասսայականության մասին` բանախոսները նշեցին, որ մեր երկրում դեռևս խորհրդային տարիներից այս ժանրի բազմաթիվ սիրահարներ կան։ Կան նաև ժանրի վառ ներկայացուցիչներ, սկսած 60-ականներին հայտնի «Երազողները» խմբից մինչև ժամանակակից հայ ռոք խմբեր, որոնք լեփ լեցուն դահլիճներում են ելույթ ունենում։
Ռուս լեգենդար ռոք երգչի երկրպագուները նույնպես քիչ չեն մեր երկրում, ու նրանց մեջ նաև բազմաթիվ երիտասարդներ կան։
«Ցոյը ճիշտ ժամանակին հայտնվել է ճիշտ տեղում, մարդկանց հետ ճիշտ լեզվով է խոսել` արդիական խնդիրների մասին։ Այնպես որ, զարմանալի չէ, որ հետխորհրդային տարածքում Ցոյը ողջ է»,- ասաց Արման Սաֆարյանը։
Երկու երաժիշտներն էլ վստահ են, որ փառատոնը կարող է դառնալ Ցոյի և «Կինո» խմբի բոլոր սիրահարների հավաքատեղի: Չի բացառվում, որ վերամիավորված «Կինո» խումբը մինչև տարեվերջ Երևանում հանդես գա համերգով։
Արմեն «Ցոյ» Սարգսյանը հայտնի «Ցոյի պատի» ստեղծման գաղափար ունի Երևանում։ Դա պատ է, որտեղ գրված է «Ցոյը ողջ է», իսկ շուրջբոլորը Վիկտոր Ցոյի երկրպագուների գրառումներն են ու երգերի բառերը։
Նշենք, որ հունիսի 21-ին նախկին ԽՍՀՄ տարբեր անկյուններում Վիկտոր Ցոյի երկրպագուներն ավանդաբար նշում են խորհրդային ռոքի լեգենդի ծննդյան օրը: