https://armeniasputnik.am/20230621/hakari-kamrji-vra-teghi-unecats-mijadepy-kapvats-e-eghel-sahmanazatman-bacakajutjamb-rd-agn-61497648.html
Հակարիի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպը կապված է սահմանազատման բացակայության հետ. ՌԴ ԱԳՆ
Հակարիի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպը կապված է սահմանազատման բացակայության հետ. ՌԴ ԱԳՆ
Մոսկվայում անհիմն են անվանել Լաչինի միջանցքի մոտ տեղի ունեցած միջադեպի համատեքստում ռուս խաղաղապահների հասցեին հնչեցված մեղադրանքները: 21.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-21T18:14+0400
2023-06-21T18:14+0400
2023-06-21T18:18+0400
հակարի կամուրջ
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
արցախ
խաղաղապահներն արցախում
մարիա զախարովա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/15/61488545_0:0:1600:900_1920x0_80_0_0_8a0bf75d39513a65a02f606b787adf25.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հունիսի 15-ին Հակարի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպը հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանի ընդհանուր խնդրի հետևանք էր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս կոչ է արել սկսել սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը, և այդ աշխատանքները պետք է արդյունավետ լինեն: Մոսկվան իր կողմից պատրաստ է օգնել սահմանագծերը որոշելու հարցում, այդ թվում՝ Հակարի կամրջի հատվածում, որը հերթական կռվախնձորն է դարձել։Զախարովայի կարծիքով՝ ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են:Զախարովան չհամաձայնեց լրագրողի ռեպլիկի հետ, թե կողմերից մեկի գործողությունների համատեքստում ռուս խաղաղապահները մասնակցություն են ունեցել: Խաղաղապահները հենց խաղաղապահներ են նրա համար, որ պետք է աջակցեն երկու կողմերին խնդիրների լուծման հարցում։Հիշեցնենք, որ հունիսի 15-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը փորձել են Հայաստանի տարածքում՝ Հակարի գետի կամրջի մոտ, բարձրացնել ադրբեջանական դրոշը՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ: Հայկական կողմը կասեցրել է առաջին փորձը, սակայն ավելի ուշ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ նկատվում է բարձրացրած դրոշը։Հաջորդ օրը Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի ԱԳՆ, որտեղ, ըստ գերատեսչության հաղորդագրության, դիվանագետին ծայրահեղ դժգոհություն է հայտնվել միջադեպի կապակցությամբ: Սպասենք պաշտոնական արձագանքներին. ԱԳ փոխնախարարը` Հակարիի կամրջի միջադեպի մասին
հակարի կամուրջ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/15/61488545_227:0:1427:900_1920x0_80_0_0_8ae10e80e9526ec1d63a8a057d06f86a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հակարի կամուրջ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, արցախ, խաղաղապահներն արցախում, մարիա զախարովա
հակարի կամուրջ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, արցախ, խաղաղապահներն արցախում, մարիա զախարովա
Հակարիի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպը կապված է սահմանազատման բացակայության հետ. ՌԴ ԱԳՆ
18:14 21.06.2023 (Թարմացված է: 18:18 21.06.2023) Մոսկվայում անհիմն են անվանել Լաչինի միջանցքի մոտ տեղի ունեցած միջադեպի համատեքստում ռուս խաղաղապահների հասցեին հնչեցված մեղադրանքները:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հունիսի 15-ին Հակարի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպը հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանի ընդհանուր խնդրի հետևանք էր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս կոչ է արել սկսել սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը, և այդ աշխատանքները պետք է արդյունավետ լինեն: Մոսկվան իր կողմից պատրաստ է օգնել սահմանագծերը որոշելու հարցում, այդ թվում՝ Հակարի կամրջի հատվածում, որը հերթական կռվախնձորն է դարձել։
Զախարովայի կարծիքով՝ ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են:
«Մենք խորհուրդ կտայինք նվազեցնել ԶԼՄ-ներում հռետորաբանության աստիճանը։ Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու համար», - նշել է դիվանագետը։
Զախարովան չհամաձայնեց լրագրողի ռեպլիկի հետ, թե կողմերից մեկի գործողությունների համատեքստում ռուս խաղաղապահները մասնակցություն են ունեցել: Խաղաղապահները հենց խաղաղապահներ են նրա համար, որ պետք է աջակցեն երկու կողմերին խնդիրների լուծման հարցում։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը փորձել են Հայաստանի տարածքում՝ Հակարի գետի կամրջի մոտ, բարձրացնել ադրբեջանական դրոշը՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ:
Հայկական կողմը կասեցրել է առաջին փորձը, սակայն ավելի ուշ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ նկատվում է բարձրացրած դրոշը։
Հաջորդ օրը Երևանում Ռուսաստանի դեսպան
Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի ԱԳՆ, որտեղ, ըստ գերատեսչության հաղորդագրության, դիվանագետին ծայրահեղ դժգոհություն է հայտնվել միջադեպի կապակցությամբ: