00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:47
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:50
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր ձեռքբերում ՀՀ–ի համար. հեռահաղորդակցության ոլորտում տեղի ունեցավ առաջին IPO–ն

© Sputnik / Andranik GhazaryanTeam Telecom սպասարկման սրահներից մեկի կողքով անցնող մարդիկ
Team Telecom սպասարկման սրահներից մեկի կողքով անցնող մարդիկ - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2023
Բաժանորդագրվել
Կենտրոնական բանկը ՀՀ կառավարության հետ քննարկում է` ինչ կարելի է անել, որպեսզի նաև խոշոր ընկերությունները գնան այս ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Այսօր տեղի ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում տեղի ունեցավ առաջին IPO–ն։ ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը սա կարևոր ձեռքբերում է համարում երկրի համար, քանի որ թե՛ ՀՀ կառավարության, թե՛ ԿԲ–ի համար կապիտալի շուկան առաջնահերթ ռազմավարական ուղղություն է։
Ի՞նչ է IPO–ն

IPO-ն (Initial Public Offering) արժեթղթերի (հիմնականում՝ բաժնետոմսերի) առաջնային հրապարակային տեղաբաշխումն է, երբ ընկերությունն իր բաժնետոմսերը բաց բաժանորդագրությամբ հասանելի է դարձնում լայն հասարակությանը:

«Այսպիսով, մեր քաղաքացիները հնարավորություն կունենան ներդրումներ անել մեր իրական հատվածի մեջ։ Մենք հույս ունենք, որ սա նաև վարակիչ կլինի մեր այլ ընկերությունների համար։ Երբ երկրի եկամտի մակարդակը բարձրանում է, մարդիկ արդեն խնայողություններ են ձևավորում և իրենց մոտ առաջանում է բնական պահանջ` ավանդներն այլընտրանքային տարբերակների, ավելի հետաքրքիր գործիքների մեջ ներդրում անելը»,– մեկնաբանում է ԿԲ փոխնախագահը։
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.25 տոկոսային կետով
Նշենք, որ այսօր իր բաժնետոմսերը բաց բաժանորդագրությամբ լայն հասարակությանը հասանելի է դարձրել TeamTelecom Armenia ընկերությունը։
Ի դեպ, ՀՀ բանկերը, ԿԲ-ի կողմից նորմատիվային կապիտալի նվազագույն պահանջի վերանայման ֆոնին, IPO-ն սկսել են դիտարկել որպես ֆինանսների ներգրավման այլընտրանքային ճանապարհ:
«Որակյալ բիզնեսի զարգացման համար որակյալ կորպորատիվ կառավարում է անհրաժեշտ։ Դա հիմնականում գալիս է նրանից, որ մենք ունենք փոքր ներդրողներ, որոնք ռեալ կարողանում են մասնակցել ընկերությունների կառավարմանը։ Երբ բանկերը անում էին IPO, մենք տեսել ենք, որ մեզ մոտ ֆիզիկական անձինք շատ կիրթ են ու ակտիվ։ Այս դեպքում ևս կարծում ենք, որ նրանք ակտիվ կլինեն»,– համոզմունք հայտնեց ԿԲ փոխնախագահը։
Նա նաև նշեց, որ կառավարության հետ քննարկում են, թե ինչ կարելի է անել, որ խոշոր ընկերությունները ևս գնան այս ճանապարհով։ Օրինակ` կենսաթոշակային ֆոնդերի հետ ԿԲ–ն համատեղ ունի 1.2 մլրդ դոլարի չափ խնայողություն, սակայն խնդիրն այն է, որ ֆոնդերը չգիտեն` որտեղ ներդրում անել։
Հայաստանը Ամուլսարի շահագործման դիմաց կստանա «Lydian Armenia»-ի բաժնետոմսերի 12,5%–ը
«Քանի որ կենսաթոշակային ֆոնդերը մեր քաղաքացիների երկարաժամկետ խնայողությունների տերն են, իրենք պետք է որակյալ տեղեր ներդրում անեն, որպեսզի համոզված լինեն, որ այդտեղ կորպորատիվ կառավարումը բարձր մակարդակի վրա է։ Հույս ունենք, որ նման միջոցառումները կարող են նպաստել, որ նաև նրանք ներդրում անեն ու զարգացնեն ՀՀ իրական հատվածը»,– նկատեց Նուրբեկյանը։
Այստեղ, ըստ նրա, կարևորն այն է, որ ընկերությունները ցանկանան ու կարողանան թափանցիկ աշխատել, բաժնաթղթեր թողարկեն, որպեսզի նաև ՀՀ ոչ ռեզիդենտ քաղաքացիները կարողանան մասնակցել դրանց ձեռքբերմանը։
Լրահոս
0