00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհանգստանալու հիմք ՀՀ–ի և ՌԴ–ի համար, մեսիջ Իրանին. թուրք–ադրբեջանական համատեղ նախագիծը

Անհանգստանալու հիմք ՀՀ–ի և ՌԴ–ի համար, մեսիջ Իրանին. թուրք–ադրբեջանական համատեղ նախագիծը
Բաժանորդագրվել
Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ օդային հրամանատարության կառավարման համակարգ են ստեղծում։ Թե ինչ խնդիրներ կարող է այն ստեղծել Հայաստանի համար և ոչ միայն, Sputnik Արմենիան փորձեց պարզել ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովից։
Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ օդային հրամանատարության կառավարման համակարգի ստեղծումը պետք է անհանգստացնի Հայաստանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովը
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Հալուք Գերգունը հայտարարել էր HAKİM օդային հրամանատարության կառավարման համակարգ ստեղծելու մասին։ Նա ընդգծել էր, որ օդային հրամանատարության կառավարման միասնական համակարգի միջոցով երկու երկրների ռազմաօդային ուժերը հնարավորություն են ստանում համատեղ գործողություններ իրականացնել, ինչպես նաև վերահսկել Ադրբեջանի օդային տարածքը։
Փորձագետի խոսքով` անհանգստանալու հիմքեր տալիս է 44–օրյա պատերազմի փորձը, երբ թուրքական ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռները ՀՀ արևելյան շրջաններում պարբերաբար պարեկություն էին իրականացնում` Ադրբեջանին տրամադրելով հայկական ուժերի և տեխնիկայի շարժերի մասին տվյալներ։
«Թուրքիայի ռադիոլոկացիոն հայտնաբերման միջոցները, հատկապես օդային, շատ էֆեկտիվ են, որոնք փաստացի ինտեգրված ռեժիմով էին գործում Ադրբեջանի հետ ու վերահսկում էին Հայաստանի առնվազն մի մասը, եթե ոչ լրիվ օդային տարածքը։ Այսինքն` կարելի է ենթադրել, որ այդ վերահսկողությունը փորձ է արվում մշտական դարձնել»,–ասաց նա։
Բացի դա, ըստ Հարությունովի, Հայաստանի համար նման համագործակցությունը խնդիր է նաև այն առումով, որ, ինչպես հայտնի է, Ադրբեջանը հիմնականում իր ռազմավարական խնդիրները լուծելու համար հենվում է ցամաքային ռադիոլոկացիոն կայանների վրա, իսկ Թուրքիան շատ ավելի լայն միջոցներ ունի։ Ու հասկանալի է, որ այդ համակարգի ստեղծումը կտրուկ կբարձրացնի ՀՀ սահմանից տեղեկություններ ստանալու էֆեկտիվությունը։
Ադրբեջանը և Թուրքիան խաղաղության ձեռք են մեկնել ՀՀ–ին և սպասում են, որ ձեռքը սեղմվի. Աքար
Թե որքանով այդ համակարգի ստեղծումը կթուլացնի Հայաստանի հնարավոր հակաքայլերը ռազմական գործողությունների ժամանակ, Հարությունովը դժվարանում է ասել` հաշվի առնելով ինֆորմացիայի բացակայությունը «ռեալ պարամետրերի» վերաբերյալ։
«Բայց հասկանալի է, որ դա մեծ դեր է խաղալու, եթե, օրինակ, Հայաստանը ակտիվ գործող ռազմաօդային ուժեր ունենա կամ օդում ինչ–որ ակտիվություն դրսևորի։ Եթե դա չլինի, ուրիշ իրադրություն է առաջանում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տեսք կունենա ՀՀ բանակը այդ պահին»,–նշեց Հարությունովը։
Նման համակարգի ստեղծումը, փորձագետի կարծիքով, պետք է տեսականորեն անհանգստացնի նաև Ռուսաստանի Դաշնությանը` հաշվի առնելով նրա ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում, Ռուսաստանի և Հայաստանի հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ ունենալը։ Սակայն այստեղ էլ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հարաբերություններ կլինեն Ռուսաստանի և Թուրքիայի միջև։
«Ռուսաստանի և Թուրքիայի դեպքում մենք տեսնում ենք, որ հիմա իրենք փորձում են խուսափել լարվածությունից ու հնարավոր բախումներից, և այդ խուսափողական քաղաքականությունը այդ հարցում էլ կարող է շարունակվել»,–ընդգծեց նա։
Բացի այդ, հաշվի առնելով ՀՀ–ի վարած արտաքին քաղաքականությունը, Հարությունովը չի բացառում, որ ինչ–որ փուլում իրադրություն փոփոխվի և ՀՀ ՀՕՊ–ի մեջ ինտեգրվի արևմտյան արտադրության հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այսինքն` Հայաստանի և Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համատեղ համակարգի ճակատագիրն այս դեպքում հայտնի չէ։
Թուրքիան Ադրբեջանի մասնակցությամբ և ԱԹՍ–ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել
Բացի Հայաստանից, մեր զրուցակցի կարծիքով, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ օդային հրամանատարության կառավարման համակարգի ստեղծումը որոշակի մեսիջ է նաև Իրանի համար, որ որոշակի կոնֆլիկտային իրավիճակի դեպքում Թուրքիան ու Ադրբեջանը ռազմաօդային ոլորտում միասին են գործելու։
Նա նման համակարգի ստեղծումը հնարավորությունների ընդլայնում է համարում նաև Թուրքիայի համար. դրա միջոցով Թուրքիան հնարավորություն է ստանում հասնել Կասպից ծով և այդ տարածաշրջանում որոշակի տեղեկատվություն ստանալ։
Հավելենք, որ այս ծրագրի ամբողջական կյանքի կոչման պարագայում Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ օդային վերահսկման տարածքը կհասնի Էգեյան ծովից մինչև Կասպից ծովի ավազանները:
Լրահոս
0