https://armeniasputnik.am/20230622/arcakhum-kan-hivandner-vorvonc-buzhumy-bacarapes-petq-e-irakanacvi-erevanum-avanesjan-61541986.html
Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը բացառապես պետք է իրականացվի Երևանում. Ավանեսյան
Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը բացառապես պետք է իրականացվի Երևանում. Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարարան ասաց` ինչ են անում, որ իրավիճակը հարգավորվի։ 22.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-22T13:25+0400
2023-06-22T13:25+0400
2023-06-22T13:27+0400
անահիտ ավանեսյան
հակարի կամուրջ
հիվանդ
արցախ
հայաստան
հհ առողջապահության նախարարություն
կարմիր խաչ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/0f/55354766_0:35:1600:935_1920x0_80_0_0_4a586365fb38b72a3d313422b16ca00a.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը բացառապես պետք է իրականացվի Երևանում։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Նա կոնկրետ թիվ չասաց, թե քանի այդպիսի հիվանդի մասին է խոսքը, քանի որ իրավիճակն անընդհատ փոփոխվում է։«Որքան փակ լինի Լաչինի ճանապարհը, այդքան կաճի նրանց թիվը։ Այս պահին անգամ Կարմիր խաչի օգնությամբ նրանց հնարավոր չէ տեղափոխել Երևան»,– ընդգծեց Ավանեսյանը։Ըստ նրա` բոլոր գերատեսչությունները հնարավոր բոլոր խողովակներով անում են հնարավորը, որպեսզի այս իրավիճակն արագ կարգավորվի և վերականգնվի մարդկանց բնականոն տեղաշարժը։Կարմիր խաչը որոշել է այսօր Լաչինի միջանցքով բուժառուներ չտեղափոխել«Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք մեր գործընկերների հետ, փորձում ենք տեղի միջոցները շատ խիստ համակարգված ձևով օգտագործել։ Սպասում ենք, որ իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի, և մենք հնարավորություն ունենանք մեր բուժառուներին Երևանում սպասարկելու»,– նշեց նախարարը։Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ միջազգային գործընկերներին ամենշաբաթյա կտրվածքով տեղեկատվություն են փոխանցում։Հիշեցնենք, որ հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից:
հակարի կամուրջ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/0f/55354766_85:0:1508:1067_1920x0_80_0_0_2aeb36740ab207adafdab0d8be8a3bb9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
անահիտ ավանեսյան, հակարի կամուրջ, հիվանդ, արցախ, հայաստան, հհ առողջապահության նախարարություն, կարմիր խաչ
անահիտ ավանեսյան, հակարի կամուրջ, հիվանդ, արցախ, հայաստան, հհ առողջապահության նախարարություն, կարմիր խաչ
Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը բացառապես պետք է իրականացվի Երևանում. Ավանեսյան
13:25 22.06.2023 (Թարմացված է: 13:27 22.06.2023) ՀՀ առողջապահության նախարարան ասաց` ինչ են անում, որ իրավիճակը հարգավորվի։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը բացառապես պետք է իրականացվի Երևանում։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ստեփանակերտի մեր հիվանդանոցը հագեցած է, ունի համապատասխան մասնագիտական թիմ, սակայն կան նեղ մասնագիտական ուղղություններ, որոնք հնարավոր է սպասարկել միայն Երևանում։ Դրա համար անհրաժեշտ է, որ Լաչինի ճանապարհը մշտապես լինի անցանելի»,– հայտարարեց նախարարը։
Նա կոնկրետ թիվ չասաց, թե քանի այդպիսի հիվանդի մասին է խոսքը, քանի որ իրավիճակն անընդհատ փոփոխվում է։
«Որքան փակ լինի Լաչինի ճանապարհը, այդքան կաճի նրանց թիվը։ Այս պահին անգամ Կարմիր խաչի օգնությամբ նրանց հնարավոր չէ տեղափոխել Երևան»,– ընդգծեց Ավանեսյանը։
Ըստ նրա` բոլոր գերատեսչությունները հնարավոր բոլոր խողովակներով անում են հնարավորը, որպեսզի այս իրավիճակն արագ կարգավորվի և վերականգնվի մարդկանց բնականոն տեղաշարժը։
«Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք մեր գործընկերների հետ, փորձում ենք տեղի միջոցները շատ խիստ համակարգված ձևով օգտագործել։ Սպասում ենք, որ իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի, և մենք հնարավորություն ունենանք մեր բուժառուներին Երևանում սպասարկելու»,– նշեց նախարարը։
Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ միջազգային գործընկերներին ամենշաբաթյա կտրվածքով տեղեկատվություն են փոխանցում։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների
առաջխաղացման փորձը կանխվել է։