https://armeniasputnik.am/20230622/hajtni-e-erb-kkajana-haj-diversantneri-gvortsvov-nakhnakan-datakan-nisty-61527438.html
Հայտնի է` երբ կկայանա հայ «դիվերսանտների» գործով նախնական դատական նիստը
Հայտնի է` երբ կկայանա հայ «դիվերսանտների» գործով նախնական դատական նիստը
Ադրբեջանցիների կողմից առևանգված հայ զինծառայողներին մի շարք մեղադրանքներ են ներկայացվել Ադրբեջանում։ 22.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-22T09:59+0400
2023-06-22T09:59+0400
2023-06-22T10:00+0400
հայաստան
ադրբեջան
զինծառայող
դատարան
նիստ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/853/75/8537548_0:42:3001:1730_1920x0_80_0_0_b18362f8478382cd51e718c87c546351.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. «Հայկական դիվերսիոն խմբի»՝ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործով նախնական դատական նիստը նշանակված է հուլիսի 3-ին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել և ծանր հանցագործությունների դատարան է փոխանցել նրանց գործը։Երկու հայ զինծառայողներն Ադրբեջանում մեդադրվում են հրազենի մաքսանենգության, ահաբեկչության, ազգային, ռասայական, սոցիալական և կրոնական ատելություն հրահրելու, Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով:Հիշեցնենք` մայիսի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ, որ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ ՊՆ–ն հրապարակեց զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: Մայիսի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։Նշենք, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/853/75/8537548_0:0:2667:2000_1920x0_80_0_0_7d6078b2c428a3fc31e0487ce4d8dc91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, զինծառայող, դատարան, նիստ
հայաստան, ադրբեջան, զինծառայող, դատարան, նիստ
Հայտնի է` երբ կկայանա հայ «դիվերսանտների» գործով նախնական դատական նիստը
09:59 22.06.2023 (Թարմացված է: 10:00 22.06.2023) Ադրբեջանցիների կողմից առևանգված հայ զինծառայողներին մի շարք մեղադրանքներ են ներկայացվել Ադրբեջանում։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. «Հայկական դիվերսիոն խմբի»՝ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործով նախնական դատական նիստը նշանակված է հուլիսի 3-ին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել և
ծանր հանցագործությունների դատարան է փոխանցել նրանց գործը։
Երկու հայ զինծառայողներն Ադրբեջանում մեդադրվում են հրազենի մաքսանենգության, ահաբեկչության, ազգային, ռասայական, սոցիալական և կրոնական ատելություն հրահրելու, Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով:
Հիշեցնենք` մայիսի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ
կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին
հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ, որ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ ՊՆ–ն հրապարակեց զինծառայողների անունները`
Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: Մայիսի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի դատարանը
կալանավորել է նրանց։
Նշենք, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով
մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ։