https://armeniasputnik.am/20230622/hhum-ashkhatavardzery-sharunakum-en-atshel-pashinjany-khvosec-patmakan-rekvordneri-masin-61536771.html
ՀՀ–ում աշխատավարձերը շարունակում են աճել. Փաշինյանը խոսեց պատմական ռեկորդների մասին
ՀՀ–ում աշխատավարձերը շարունակում են աճել. Փաշինյանը խոսեց պատմական ռեկորդների մասին
Կառավարության ղեկավարի խոսքով` այսօր ՀՀ–ում աշխատող մարդիկ 103 միլիարդ 40 միլիոն դրամով ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան 5 տարի առաջ։ 22.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-22T12:28+0400
2023-06-22T12:28+0400
2023-06-22T12:38+0400
նիկոլ փաշինյան
աշխատավարձ
հայաստան
հհ կառավարություն
գնաճ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/0f/56763486_0:132:1601:1032_1920x0_80_0_0_24f402579cf1bd084188a851dc16158c.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Հայաստանում գրանցված և հարկման բազա ունեցող աշխատատեղերի հարցում հերթական պատմական ռեկորդն ենք արձանագրել։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա ներկայացրեց ընթացիկ և նախորդ տարիների ցուցանիշները։ Այս տարվա մայիսի արդյունքներով` ՀՀ–ում 718.266 գրանցված աշխատատեղ կա, 2018 թվականի մայիսի համեմատությամբ ցուցանիշն ավելացել է 170.277 աշխատատեղով։Ատեստավորված ոստիկանների աշխատավարձը կկրկնապատկվի. Փաշինյանը խոսել է փոփոխություններիցԳործադիրի ղեկավարի դիտարկմամբ` աճ է գրանցվել ոչ միայն նախորդ տարվա մայիսի (40.323 դրամով կամ 17 տոկոսով), այլ նույնիսկ այս տարվա ապրիլի համեմատությամբ (4215 դրամով կամ 1.5 տոկոսով)։«Նաև աշխատավարձի ֆոնդի շոշափելի աճ ունենք։ 2018 թվականի մայիսի համեմատ ՀՀ–ում աշխատավարձի ֆոնդը կրկնապատկվել է` ավելացել է 106,6 տոկոսով կամ 103 միլիարդ 40 միլիոն դրամով»,– նշեց Փաշինյանը։Նրա խոսքով` բարձրացել է նաև միջին աշխատավարձի ցուցանիշը` 2018 թվականի մայիսի համեմատությամբ 101.629 դրամով կամ 57,6 տոկոսով։Նա հավելեց, որ կառավարությունը պետք է հետևողականորեն շարունակի բարեփոխումների քաղաքականությունն իրականացնել բոլոր ոլորտներում։Պաշտոնը թողնելուց հետո Փաշինյանի գրասենյակի աշխատողները մինչև կես մլն աշխատավարձ կստանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/0f/56763486_56:0:1479:1067_1920x0_80_0_0_4a84139176cc95e7eefd5add6a02ad2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, աշխատավարձ, հայաստան, հհ կառավարություն, գնաճ
նիկոլ փաշինյան, աշխատավարձ, հայաստան, հհ կառավարություն, գնաճ
ՀՀ–ում աշխատավարձերը շարունակում են աճել. Փաշինյանը խոսեց պատմական ռեկորդների մասին
12:28 22.06.2023 (Թարմացված է: 12:38 22.06.2023) Կառավարության ղեկավարի խոսքով` այսօր ՀՀ–ում աշխատող մարդիկ 103 միլիարդ 40 միլիոն դրամով ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան 5 տարի առաջ։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Հայաստանում գրանցված և հարկման բազա ունեցող աշխատատեղերի հարցում հերթական պատմական ռեկորդն ենք արձանագրել։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ներկայացրեց ընթացիկ և նախորդ տարիների ցուցանիշները։ Այս տարվա մայիսի արդյունքներով` ՀՀ–ում 718.266 գրանցված աշխատատեղ կա, 2018 թվականի մայիսի համեմատությամբ ցուցանիշն ավելացել է 170.277 աշխատատեղով։
Գործադիրի ղեկավարի դիտարկմամբ` աճ է գրանցվել ոչ միայն նախորդ տարվա մայիսի (40.323 դրամով կամ 17 տոկոսով), այլ նույնիսկ այս տարվա ապրիլի համեմատությամբ (4215 դրամով կամ 1.5 տոկոսով)։
«Նաև աշխատավարձի ֆոնդի շոշափելի աճ ունենք։ 2018 թվականի մայիսի համեմատ ՀՀ–ում աշխատավարձի ֆոնդը կրկնապատկվել է` ավելացել է 106,6 տոկոսով կամ 103 միլիարդ 40 միլիոն դրամով»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` բարձրացել է նաև միջին աշխատավարձի ցուցանիշը` 2018 թվականի մայիսի համեմատությամբ 101.629 դրամով կամ 57,6 տոկոսով։
«Սրանք կարևոր ցուցանիշներ են։ ՀՀ–ում աշխատավարձը շարունակաբար բարձրանում է ու կարևոր է, որ գնաճի համեմատ` առաջանցիկ տեմպերով։ 2022 թվականի տվյալներով` գնաճի էֆեկտը հանած` 6,3 տոկոսով աշխատավարձը ՀՀ–ում բարձրացել է, ինչը շատ կարևոր ու էական ցուցանիշ է»,– ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ կառավարությունը պետք է հետևողականորեն շարունակի բարեփոխումների քաղաքականությունն իրականացնել բոլոր ոլորտներում։