Իրանի դեսպանը գոհ է հեռանում Հայաստանից. Սանոսյանն ընդունել է Զոհուրիին

© Photo : official site of the Parliament of RAԱբբաս Բադախշան Զոհուրի
Աբբաս Բադախշան Զոհուրի - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2023
Աբբաս Բադախշան Զոհուրի
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գնել Սանոսյանը կարևորել է դեսպանի ջանքերը հայ-իրանական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, գոհ է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ գործակցությունից։ Նա այդ մասին ասել է Գնել Սանոսյանի հետ հանդիպմանը։
«Դեսպանը գոհունակություն է հայտնել ՏԿԵ նախարարության հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության, արձանագրված արդյունքների համար, և հավաստիացրել, որ հաջորդիվ էլ հետամուտ են լինելու բոլոր ծրագրերի իրականացման հարցում»,– գրել է Սանոսյանը ֆեյսբուքյան էջում։
Նախարարը կարևորել է դեսպանի ջանքերը հայ-իրանական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։
Հանդիպմանը քննարկվել է նաև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։
Իրանի դեսպանը ՀՀ–ից հեռանալուց առաջ այցելել է ՔԿ
Հիշեցնենք` Աբբաս Բադախշան Զոհուրին ՀՀ–ում Իրանի դեսպան է նշանակվել 2019 թվականին, Հայաստանում դիվանագիտական ծառայությունը սկսել 2020-ի սկզբին: Նրան շուտով այդ պաշտոնում կփոխարինի Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Լրահոս
0