Օձերի վերաբերյալ ահազանգեր. փրկարարները 2 օրում 9 սողուն են տեղափոխել անվտանգ տարածք

© Sputnik / Лев Устинов / Անցնել մեդիապահոցԳյուրզա
Գյուրզա - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2023
Գյուրզա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարդիկ օձեր են նկատել Երևան, Իջևան քաղաքներում և Ախուրյան, Զովունի գյուղերում:
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը վերջին 2 օրում հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 18 ահազանգ է ստացել: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` մարդիկ օձեր են նկատել Երևան, Իջևան քաղաքներում և Ախուրյան, Զովունի գյուղերում:
Դեպքի վայր մեկնած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 4 սահնօձ, 3 շահմար, 1 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:
Ի՞նչ է պետք անել օձի հանդիպելիս` սատկացնե՞լ, թե՞ նկարել. մասնագետի խորհուրդը
Լրահոս
0