ՊԵԿ–ը չգրանցված վարձու աշխատողներ է հայտնաբերել 74 կազմակերպությունում

© Sputnik / Asatur YesayantsՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ պետական եկամուտների կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարձու աշխատող ունեցող հարկ վճարողները տուգանվել են ընդհանուր շուրջ 33 մլն դրամի չափով։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. 2023 թվականի մայիսին իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում ավելի քան յոթ տասնյակ հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«74 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում»,–նշված է հաղորդագրությունում:
Չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է 33 մլն դրամի չափով տուգանք:
ՊԵԿ–ը ներկայացրել է նաև տուգանված կազմակերպությունների ցանկը, որոնց թվում են «Ֆեմլի պլյուս», «Պանորամա ռեսորթ», «Ակտիվ գրուպ», «Հոմ–մեյդ», «Էպիկուր» «Ջիթի մոթորս» ՍՊԸ–ները և այլն։
Ցանկն ամբողջությամբ` այստեղ։
ՀՀ–ում աշխատավարձերը շարունակում են աճել. Փաշինյանը խոսեց պատմական ռեկորդների մասին
Լրահոս
0