ՌԴ-ն Սիրիային և Թուրքիային է փոխանցել «ճանապարհային քարտեզի» նախագիծը. Լավրենտև

© Sputnik / Павел Бедняков / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Լավրենտև
Ալեքսանդր Լավրենտև - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2023
Ալեքսանդր Լավրենտև
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախագիծը կարող է փոփոխությունների ենթարկվել, սակայն կողմերն ընդունել են «ճանապարհային քարտեզի» հայեցակարգը։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Մոսկվան Անկարային և Դամասկոսին է փոխանցել հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզի» իր նախագիծը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ նախագահի` Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։
«Ռուսական կողմը չորս երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո ստանձնել է նախագծի անմիջական նախապատրաստումը հետագա համաձայնեցման համար։ Նման նախագիծ կա, այն փոխանցվել է շահագրգիռ կողմերին։ Փոխանցվել է Թուրքիային, Դամասկոսին, իրանական կողմն էլ ունի», - ասել է նա։
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն ավելացրել է, որ նախագծում կարող են որոշակի ճշգրտումներ կատարվել, սակայն հայեցակարգն ընդունվել է:
Հիշեցնենք` Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարները մայիսի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպումից հետո կարգադրել էին «ճանապարհային քարտեզի» նախագիծ պատրաստել, իսկ հունիսի 20-ին Աստանայում կայացել է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարների հանդիպումը, որտեղ քննարկվել է այդ հարցը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ նշել էր «ճանապարհային քարտեզի» առաջնահերթ թեմաները: Դրանց թվում են երկրի տարածքում Սիրիայի կառավարության վերահսկողության վերականգնման խնդրի լուծումը, թուրք-սիրիական սահմանի անվտանգության ապահովումը, անդրսահմանային հարձակումների, ահաբեկիչների ներթափանցմանհնարավորության բացառումը:
Մտադրությունները լուրջ են. Իրանի ԱԳՆ–ն` թուրք–սիրիական հարաբերությունների մասին
Լրահոս
0