https://armeniasputnik.am/20230622/verin-larsi-verakarucvats-gvotinery-shahagvortsman-en-handznvel-pek-pvokhnakhagahy-nerka-e-eghel-61530599.html
Վերին Լարսի վերակառուցված գոտիները շահագործման են հանձնվել. ՊԵԿ փոխնախագահը ներկա է եղել
Վերին Լարսի վերակառուցված գոտիները շահագործման են հանձնվել. ՊԵԿ փոխնախագահը ներկա է եղել
Նոր ուղիների գործարկման արդյունքում անցակետի թողունակությունն աճել է 30%-ով։ 22.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-22T11:00+0400
2023-06-22T11:00+0400
2023-06-22T11:02+0400
վերին լարս
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/19/28781462_0:300:2896:1929_1920x0_80_0_0_2dfc8e6cc1647f7d3240b9c194e220cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիները շահագործման են հանձնվել, բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ անցակետում շահագործման է հանձնվել 15 նոր ուղի։Մուրադյանը Վերին Լարսի անցակետում հանդիպել է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։Նշվում է, որ նոր ուղիների գործարկման արդյունքում անցակետի թողունակությունն արդեն իսկ աճել է 30%-ով։ Օրական միջինում արդեն ձևակերպվում է մոտ 1300 բեռնատար, ինչը բերել է անցակետի 2 կողմում հերթերի վերացմանը։Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև Վերին Լարսի կայուն թողունակության ապահովման նպատակով համապատասխան պաշտոնատար անձանց օպերատիվ փոխգործակցության կանոնակարգի առնչությամբ։ Մասնավորապես սկսվել է բեռների ռենտգեն սկանավորման արդյունքների փոխանակման գործընթացը։ Դա թույլ է տալիս հայկական կողմում իրականացված ռենտգեն սկանավորման արդյունքներն օգտագործել ռուսական կողմում իրականացվող հսկողության ընթացքում։ Այսպիսով` բեռները հնարավոր կլինի ավելի արագ ձևակերպել։Հիշեցնենք, որ հունիսի 7-ին տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը, որի ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել Լարսի անցակետում առկա խնդիրները համատեղ ջանքերով օպերատիվ լուծելու առնչությամբ:Հայկական բեռնատարները Վերին Լարսում առաջնահերթ կարգով են զննում անցնում․ պետի տեղակալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/19/28781462_42:0:2634:1944_1920x0_80_0_0_5c933cf6779a641719602feb1ba43428.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վերին լարս, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հայաստան
վերին լարս, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հայաստան
Վերին Լարսի վերակառուցված գոտիները շահագործման են հանձնվել. ՊԵԿ փոխնախագահը ներկա է եղել
11:00 22.06.2023 (Թարմացված է: 11:02 22.06.2023) Նոր ուղիների գործարկման արդյունքում անցակետի թողունակությունն աճել է 30%-ով։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիները շահագործման են հանձնվել, բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ անցակետում շահագործման է հանձնվել 15 նոր ուղի։
Մուրադյանը Վերին Լարսի անցակետում հանդիպել է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Քննարկվել են Վերին Լարսի անցակետի թողունակության բարձրացմանն ուղղված, ինչպես նաև տրանսպորտային միջոցների կուտակումներին և հերթերը զրոյի հասցնելուն առնչվող մի շարք հարցեր։ Հունիսի 15-ին շահագործման է հանձնվել 15 նոր ուղի, ինչի արդյունքում, այս պահի դրությամբ, գործում է 39 ուղի, որոնցից 12-ը՝ բեռնատարների համար (6 մուտք և 6 ելք), 24-ը՝ թեթև մարդատար տրանսպորտի համար (12 մուտք և 12 ելք), 2-ը՝ ուղևորատար ավտոբուսների համար, 1 ուղի՝ գերծավալային բեռների համար»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նոր ուղիների գործարկման արդյունքում անցակետի թողունակությունն արդեն իսկ աճել է 30%-ով։ Օրական միջինում արդեն ձևակերպվում է մոտ 1300 բեռնատար, ինչը բերել է անցակետի 2 կողմում հերթերի վերացմանը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև Վերին Լարսի կայուն թողունակության ապահովման նպատակով համապատասխան պաշտոնատար անձանց օպերատիվ փոխգործակցության կանոնակարգի առնչությամբ։ Մասնավորապես սկսվել է բեռների ռենտգեն սկանավորման արդյունքների փոխանակման գործընթացը։ Դա թույլ է տալիս հայկական կողմում իրականացված ռենտգեն սկանավորման արդյունքներն օգտագործել ռուսական կողմում իրականացվող հսկողության ընթացքում։ Այսպիսով` բեռները հնարավոր կլինի ավելի արագ ձևակերպել։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը, որի ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել Լարսի անցակետում առկա խնդիրները համատեղ ջանքերով օպերատիվ լուծելու առնչությամբ: