00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:36
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Աշոտ Հարությունյան
Կարկուտը գրեթե բոլոր մարզերում վնասել է պտուղ-բանջարեղենը։
10:39
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ամատունի Վիրաբյան
Հաղթանակից 5 տարի հետո տնտեսակա աճը գնահատվում էր 50 տոկոս.Վիրաբյան
10:48
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևը թվարկել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պայմանները

© Sputnik / Илья ПиталевԻլհամ Ալիև
Իլհամ Ալիև - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2023
Իլհամ Ալիև
Բաժանորդագրվել
Ադրբեջանի առաջնորդը, խոսելով խաղաղության մասին, հիշեցրել է սեփական բանակի սպառազինության և նոր պայմանագրերի մասին:
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների ավարտի կարևորության մասին։
«Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ավարտն այսօր նաև մեզ է պետք, իսկ ավելի շատ՝ հենց Հայաստանին»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով զորամասերից մեկի` մարտական դրոշի հանձնման արարողության ժամանակ:
Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով ստեղծված իրողությունները:
Ալիևը նշել է նաև, որ անցած տարվա հոկտեմբերին Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ անցյալ ամիս նույնիսկ նշել Ադրբեջանի տարածքի չափսերը։ Նա ընդգծել է, որ այդ հայտարարությունները պետք է լինեն նաև թղթի վրա, և Հայաստանը պետք է ստորագրի դրանք:
«Միայն այդ դեպքում Հարավային Կովկասում կարող է երկարաժամկետ խաղաղություն լինել», - ասել է նա:
Ադրբեջանի նախագահը կրկին բարձրացրել է միջանցքի թեման, որը Երևանի համար անընդունելի է` խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայման նշելով «Զանգեզուրի միջանցքի» բացումն ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով կկայանա հաջորդ շաբաթ Վաշինգտոնում։
Լրահոս
0