https://armeniasputnik.am/20230623/hajastani-ev-vrastani-agnnery-qaghaqakan-khvorhrdakcutjunner-en-anckacrel-61632894.html
Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ–ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ–ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Վահան Կոստանյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ գործողությունները։ 23.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-23T18:33+0400
2023-06-23T18:33+0400
2023-06-23T18:34+0400
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
արտաքին գործերի նախարարություն (ագն)
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2344/76/23447699_0:0:1600:901_1920x0_80_0_0_ecdf6091beef8c07739f215345480d5f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Երևանում տեղի են ունեցել քաղաքական հերթական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։Կոստանյանը վրացական կողմին է ներկայացրել Ադրբեջանի կողմից այս օրերին իրականացվող ագրեսիվ գործողությունները, որոնք վտանգում են Հարավային Կովկասի կայունությունը և խաղաղությունը։Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ բարիդրացիական հարաբերությունների աճող դինամիկան, քննարկել հայ-վրացական բարձր մակարդակի շփումները և քաղաքական երկխոսության օրակարգը:Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր ներդնել պետությունների միջև հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ:Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև երկկողմ տնտեսական, մշակութային, կրթական կապերի ամրապնդմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի բարելավմանը:Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Երևանը քայլեր է ձեռնարկում Թբիլիսիի հետ հարաբերություններն ավելի խորացնելու ուղղությամբ: Մասնավորապես ընդլայնվում է համագործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում` անխափան բեռնափոխադրումների և քաղաքացիների անարգել տեղաշարժի ապահովման ուղղությամբ։
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2344/76/23447699_0:0:1424:1068_1920x0_80_0_0_898fbb51d2d52fb5fe58eb7c43b6ce41.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, արտաքին գործերի նախարարություն (ագն), ադրբեջան
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, արտաքին գործերի նախարարություն (ագն), ադրբեջան
Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ–ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
18:33 23.06.2023 (Թարմացված է: 18:34 23.06.2023) Վահան Կոստանյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ գործողությունները։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Երևանում տեղի են ունեցել քաղաքական հերթական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Կոստանյանը վրացական կողմին է ներկայացրել Ադրբեջանի կողմից այս օրերին իրականացվող ագրեսիվ գործողությունները, որոնք վտանգում են Հարավային Կովկասի կայունությունը և խաղաղությունը։
«Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուտափույթ հասցեագրման կարևորությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ բարիդրացիական հարաբերությունների աճող դինամիկան, քննարկել հայ-վրացական բարձր մակարդակի շփումները և քաղաքական երկխոսության օրակարգը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր ներդնել պետությունների միջև հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև երկկողմ տնտեսական, մշակութային, կրթական կապերի ամրապնդմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի բարելավմանը:
Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը
հայտարարեց, որ Երևանը քայլեր է ձեռնարկում Թբիլիսիի հետ հարաբերություններն ավելի խորացնելու ուղղությամբ: Մասնավորապես ընդլայնվում է համագործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում` անխափան բեռնափոխադրումների և քաղաքացիների անարգել տեղաշարժի ապահովման ուղղությամբ։