00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ՏՏ ընկերությունները ձգտում են մասնավոր ներդրողներից միջոցներ ներգրավել

© Photo : Unsplash / Annie SprattԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը համաձայն է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ` ՀՀ–ում կա օրենսդրական խնդիր։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Մասնավոր ներդրողներից հնարավոր է ավելի շատ ու հեշտ միջոցներ ներգրավել, քան գնալ հանրային լիստինգի (բաժնետոմսերի իրավական գրանցում բորսայում–խմբ.)։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական խոշոր ընկերությունները նախընտրում են ԱՄՆ–ում հիմնվել, քանի որ այնտեղ կան կապիտալի զարգացած շուկա և ավելի ընկալելի իրավակարգավորումներ ՏՏ-ի համար։
Հարցին՝ արդյոք հեռանկարում հայկական ՏՏ ընկերությունները կցանկանան ՀՀ ֆոնդային բորսայում բաժնետոմսերի իրավական գրանցում իրականացնել, Արտավազդ Մինասյանը համոզված պատասխանում է՝ ոչ։
«Վստահ չեմ, որ այնպիսի կապիտալիզացիա, ինչպիսին ունենք ԱՄՆ–ում, ՀՀ–ում ևս կունենանք։ Այս պահին այնքան է մասնավոր շուկան զարգացած, որ մեզնից շատ ավելի մեծ ընկերություններ չեն գնում լիստինգի. այն բերում է բազմաթիվ խնդիրների` պիտի անցնես կորպորատիվ կառավարման, ստանդարտներ մշակես, լրացուցիչ բյուրոկրատիայի մեջ մտնես։ Ստարտափները դրա համար այդ ուղղությամբ չեն գնում»,– վստահեցրեց նա։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ևս համաձայն է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ` ՀՀ–ում կա օրենսդրական խնդիր։
«Մեր գլոբալ նպատակներից է ՀՀ օրենսդրությունը փոխել ու հարմարացնել միջազգային իրավակարգավորումներին, ներդրողների համար լինի ճանաչելի, որպեսզի մեր ՏՏ ընկերությունները կարողանան նաև մեր երկրում գրանցվել` տեղական ներդրողներ ներգրավելով։ Դրան մենք ձգտում ենք, ու ոլորտի կայանալու հարցում մեծ դեր ունի հենց այդ հանգամանքը»,– նկատեց նախարարը։
Հայաստանում ՏՏ ոլորտն ունի հետևողական զարգացման լայն հնարավորություններ. Nvidia-ի տնօրեն
Ըստ նրա` միգուցե ոչ օրենսդրական փոփոխություններով կարողանան ստեղծել բարենպաստ այդ միջավայրը, այլ ուրիշ նպաստավոր պայմաններ գտնեն, որոնք կփոխհատուցեն որոշ օրենքների տարբերությունը, օրինակ` ԱՄՆ օրենսդրությունից։
Նշենք, որ մայիսի 2–ին ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ 2022 թ. ընթացքում ՏՏ ոլորտի կշիռը Հայաստանի ՀՆԱ–ի մեջ քառապատկվել է։
Լրահոս
0