https://armeniasputnik.am/20230623/sevanerevan-tshanaparhin-vetshi-zhamanak-32-amja-eritasardy-danakaharel-e-46-amja-tghamardun-61631064.html
Սևան–Երևան ճանապարհին վեճի ժամանակ 32-ամյա երիտասարդը դանակահարել է 46-ամյա տղամարդուն
Սևան–Երևան ճանապարհին վեճի ժամանակ 32-ամյա երիտասարդը դանակահարել է 46-ամյա տղամարդուն
Դանակահարությունից հետո 32-ամյա տղամարդը խոստովանել է, որ ինքն է հարվածել, դանակն էլ նետել է դաշտամիջյան հատված։ 23.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-23T18:14+0400
2023-06-23T18:14+0400
2023-06-23T18:14+0400
դանակահարություն
սևան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/10/27942150_11:0:1590:888_1920x0_80_0_0_76ea24cd44350fbb2711dbbb5407d7e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Սևան–Երևան ճանապարհի 58-րդ կմ հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 32-ամյա տղամարդը դանակահարել է 46-ամյա բնակչին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։«Պարզվել է, որ 46-ամյա երևանցին վնասվածքն իրականում ստացել է գեղամավանցի 32-ամյա տղամարդու հետ վիճաբանության ընթացքում։ Երիտասարդը հունիսի 23-ի ժամը 01։35-ին Սևանի թերակղզու լողափերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Սևանի բաժին, որտեղ խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ ինքն է դանակով հարվածել 46-ամյա տղամարդուն, իսկ դանակը նետել է նշված ճանապարհի դաշտամիջյան հատված»,– ասված է հաղորդագրությունում:Գեղամավանցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/10/27942150_208:0:1392:888_1920x0_80_0_0_7dd482ee5e8b718c21c22fc66a11764c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դանակահարություն, սևան
Սևան–Երևան ճանապարհին վեճի ժամանակ 32-ամյա երիտասարդը դանակահարել է 46-ամյա տղամարդուն
Դանակահարությունից հետո 32-ամյա տղամարդը խոստովանել է, որ ինքն է հարվածել, դանակն էլ նետել է դաշտամիջյան հատված։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Սևան–Երևան ճանապարհի 58-րդ կմ հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 32-ամյա տղամարդը դանակահարել է 46-ամյա բնակչին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Դեպքի մասին հիվանդանոցից ահազանգը ստացվել է հունիսի 22-ին, ժամը 20։00-ին։ Նշվել էր, որ ուսի շրջանի կտրած–ծակած վերքով բուժօգնության է դիմել Երևանի 46-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Սևան քաղաքում ընկնելու հետևանքով։
«Պարզվել է, որ 46-ամյա երևանցին վնասվածքն իրականում ստացել է գեղամավանցի 32-ամյա տղամարդու հետ վիճաբանության ընթացքում։ Երիտասարդը հունիսի 23-ի ժամը 01։35-ին Սևանի թերակղզու լողափերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Սևանի բաժին, որտեղ խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ ինքն է դանակով հարվածել 46-ամյա տղամարդուն, իսկ դանակը նետել է նշված ճանապարհի դաշտամիջյան հատված»,– ասված է հաղորդագրությունում:
Գեղամավանցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին: