00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեներալ Սուրովիկինը «Վագներին» կոչ է արել ենթարկվել ՌԴ նախագահի կամքին

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցՍերգեյ Սուրովիկին
Սերգեյ Սուրովիկին - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2023
Բաժանորդագրվել
Ռուս գեներալը տեսաուղերձով դիմել է «Վագներ» ՄՌԿ–ի հրամանատարներին և մարտիկներին:
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ուկրաինայում ՌԴ Զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատարի տեղակալ, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը «Վագներ» խմբի հրամանատարներին և մարտիկներին կոչ է արել ենթարկվել ՌԴ նախագահի կամքին և հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դիմում եմ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության (ՄՌԿ) ղեկավարությանը, հրամանատարներին և մարտիկներին։ Միասին մենք դժվար ու ծանր ճանապարհ ենք անցել։ Միասին կռվել ենք, ռիսկի գնացել, կորուստներ կրել, հաղթել։ Մենք նույն արյունն ունենք, մենք մարտիկներ ենք։ Կոչ եմ անում կանգ առնել։ Հակառակորդը միայն սպասում է` երբ է մեզ մոտ սրվելու ներքաղաքական իրավիճակը։ Չի կարելի խաղալ ի շահ հակառակորդի` երկրի համար այս դժվար ժամանակներում», – ասել է Սուրովիկինն իր տեսաուղերձում։
ՌԴ ՊՆ-ն հերքել է «Վագներ» ՄՌԿ-ի ճամբարներին հարվածելու մասին լուրերը
Նա կոչ է արել ենթարկվել Ռուսաստանի նախագահի կամքին և լուծել հարցը խաղաղ ճանապարհով։
«Քանի դեռ ուշ չէ, պետք է, անհրաժեշտ է դա անել` ենթարկվել բոլորի կողմից ընտրված ՌԴ նախագահի կամքին և հրամանին։ Կանգնեցնել շարասյուները, վերադարձնել դրանք մշտական տեղակայման կետեր և կենտրոնացման շրջաններ։ Բոլոր խնդիրները լուծել միայն խաղաղ ճանապարհով, ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարության ներքո», – ասել է Սուրովիկինը։
Բանակի գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևն իր հերթին, դիմելով «Վագներ» խմբին, հայտարարել է, որ Ռուսաստանի, ՌԴ ԶՈւ–ի հեղինակությանն ավելի մեծ հարված հնարավոր չէ պատկերացնել։
Դմիտրի Պեսկովի որդին Արիության մեդալ է ստացել «Վագներ» խմբում ծառայության համար
«Ինչ մտադրություն էլ ունենաք, դա հարված է երկրի և նախագահի մեջքին։ Միայն նախագահն իրավունք ունի նշանակելու զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, իսկ դուք փորձում եք յուրացնել նրա իշխանությունը։ Դա պետական հեղաշրջում է։ Խնդրում եմ, ուշքի եկեք, պետք չէ դա անել հիմա», –տեսաուղերձում ասել է Ալեքսեևը։
Նրա խոսքով` նման սադրանք կարող էին իրականացնել միայն ՌԴ–ի թշնամիները։
«Խնդրում եմ հիմա կանգ առնել, զինված ուժերի կողմից ձեր ստորաբաժանումների նկատմամբ որևէ զենք չի կիրառվել և չի կիրառվի։ Մեզ մնում էր ներկա պահին երկրի ներսում քաղաքացիական պատերազմ սկսել։ Ուշքի՛ եկեք», – ասել է նա։
Ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։ «Վագներ» խմբի ճամբարին իբր հասցված հարվածի հետևանքների մասին տեսանյութը ռուսական Առաջին ալիքը բեմադրած է որակել։
ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։
Լրահոս
0