Ալավերդիում հենապատը փլուզվել է և թափվել է ԱԳԼՃԿ-ի տարածք. ճանապարհը երկկողմանի փակ է

© Photo : ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունОбрушение в районе действующего на Тбилисском шоссе ОАО "Ахталшин" (25 июня 2023). Алаверди
Обрушение в районе действующего на Тбилисском шоссе ОАО Ахталшин (25 июня 2023). Алаверди - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով:
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ալավերդի քաղաքի Թբիլիսյան խճուղում գործող «Ախթալշին» ԲԲԸ ԱԳԼՃԿ-ի տարածքում տեղի է ունեցել փլուզում։ Տուժածներ չկան։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայության մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածի մոտ 53-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում (մոտ 150 քմ), ինչի հետևանքով հենապատի բետոնե կառուցատարրերը և հողազանգվածը թափվել է «Ախթալշին» ԲԲԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի տարածք։
Փրկարարները սահմանազատել են տարածքը. ճանապարհը երկկողմանի փակ է:
Երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով:
Լրահոս
0