00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրոնզեդարյա մածուն. ՌԴ գիտնականները կօգնեն հասկանալ` ինչով են սնվել հին Հայաստանում

© Sputnik / Aram NersesyanՏատյանա Խոմուտովա
Տատյանա Խոմուտովա - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2023
Տատյանա Խոմուտովա
Բաժանորդագրվել
Հայաստանում հնագետների հայտնաբերած անոթներից վերցված հողի նմուշներում ռուսաստանցի կենսաբանները ստուգում են բակտերիաների և ֆերմենտների առկայությունը։ Դա թույլ կտա հասկանալ, ինչ է ժամանակին պահվել այդ անոթներում։
Այսօր չենք հիշում` ինչ ենք կերել երեկ, իսկ ինչպե՞ս հասկանալ, թե ինչ են կերել մեր նախնիները մի քանի հազար տարի առաջ։ Օրինակ, ակնհայտ է, որ մանրէները վաղուց ամեն բան քայքայել են բրոնզեդարյա թաղված սափորի մեջ: Ապա ոչնչացել են իրենք։
Սա համարյա ճիշտ է, բայց համարյա։ Մի բան կա, մանրէները «անմահ Կաշչեյներ» են։ Երբ սնվելու տեղ չունեն, անաբիոզի են ենթարկվում, և դրանց թաղանթը կարծրանում է։ Բարենպաստ պայմանների դեպքում դրանց մի մասը կրկին ակտիվանում է, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է ՌԳԱ հողագիտության ֆիզիկաքիմիական և կենսաբանական խնդիրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Տատյանա Խոմուտովան, ով ուսումնասիրում է Հայաստանի մի քանի հին բնակավայրերում (Արտանիշ, Մեծամոր, Սոթք և Կարմիր Սար) պեղումների ժամանակ հայտնաբերված անոթներից ստացված հողի նմուշները։
Բացվել են 11-13-րդ դարերի հարուստ շերտեր. ավարտվել են «Լոռի բերդ քաղաքատեղի» պեղումները
Հայկական կողմից հետազոտություններին մասնակցում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտը։
Այժմ, երբ պեղումների ժամանակ սպասք են գտնում, դրա մեջ եղած հողը դեն չեն նետում, այլ մանրակրկիտ ուսումնասիրում են։ Գիտական այս նոր ուղղությունը սկսել է զարգանալ Ռուսաստանում միայն վերջին 10 տարվա ընթացքում։ Մի քանի տարի առաջ Խոմուտովան իր գիտական խմբի հետ նման նմուշներ է ուսումնասիրել Վոլգա–Դոնի միջև ընկած տարածքի գերեզմաններից, այնպես որ Հայաստան նա եկել է արդեն մեծ փորձ ձեռք բերած։
Մեծամորի գերեզմանատներում հայտնաբերված անոթներն ուսումնասիրելը հատկապես դժվար է` դրանք գտնվում են փոքր խորության վրա, թույլ է պաշտպանված տեղումներից, իսկ տակով գրունտային ջրեր են անցնում. պատահական չէ, որ Մեծամոր տեղանվան հավանական ծագումնաբանություններից մեկը` «մեծ ճահիճ (մոր)»–ն է։
Այնտեղ հայտնաբերված անոթներից մի քանիսում միանգամից մի քանի տեսակի ֆերմենտների ակտիվության հետքեր են հայտնաբերվել` քայքայվող ճարպ, օսլա, սպիտակուց, ֆոսֆոր։
«Այսինքն՝ կճուճներից մեկում ժամանակին ճարպոտ ինչ–որ բան է եղել, իսկ թե ինչ` դեռ կարելի է միայն ենթադրել, բայց ավելի լավ է շարունակել ուսումնասիրել», – նշեց Խոմուտովան։
Գիտնականները վերցրել են բակտերիաների նմուշներն ու ցանել տարբեր սնուցիչ միջավայրերում, որոնք կօգնեն «արթնացնել» մանրէներին և հասկանալ, թե որտեղ և որքան են դրանք։ Փորձնական աշխատանքը դեռ ընթացքի մեջ է։
ՌԳԱ հողագիտության ինստիտուտի աշխատանքով հետաքրքրված են նաև մանրէաբանության ինստիտուտի նրանց գործընկերները, որոնք ռուսական պետական ծրագրերից մեկով կաթնաթթվային մանրէների նոր շտամներ են փնտրում։ Հավանականություն կա, որ Մեծամորի նմուշներում դրանք կհայտնաբերվեն, ինչը թույլ կտա բավական վստահ պնդել, որ որոշ անոթներում կաթնամթերք է եղել։
Կարմիր բլուրում մ.թ.ա. 12-11-րդ դարերի մոնումենտալ կառույց և դամբարան են հայտնաբերել
Այնուհետև բավական հետաքրքիր կլինի համեմատել հին բակտերիաների գենետիկ նմանությունը նրանց հետ, որոնք օգտագործվում են արտադրության մեջ (կամ գյուղացիական տնտեսություններում՝ մածուն մերելու թթխմորի մեջ) այսօր։ Չէ՞ որ կաթնաթթվային բակտերիաների ընտանիքը, ինչպես և ցանկացած այլ ընտանիք, բազմաթիվ տեսակներ ունի, իսկ յուրաքանչյուրն ունի իր հատկությունները։
Վերջապես, որոշ փոքր անոթներում խոտային խառնուրդների հետքեր են հայտնաբերվել։
«Այդ խեցեղենն այնքան փոքր է, որ դժվար է պատկերացնել, որ դրա մեջ կարող էր ուտելիք լինել։ Ամենայն հավանականությամբ դրանք օծանելիքի կամ դեղային խառնուրդներ են եղել։ Դա ևս կփորձենք պարզել ֆերմենտներով, որը ևս կվերցնենք այդ անոթներում եղած հողի նմուշներից», – նշում է Խոմուտովան։
Ուսումնասիրման նմանատիպ մեթոդ է կիրառվել նաև Կարմիր Բլուրում Թեյշեբաինի քաղաքի նոր պեղումների ժամանակ հայտնաբերած անոթների դեպքում։ Թվում է, թե այս բնակավայրը լավ հետազոտված է, սակայն նախորդ տարի այստեղ մոնումենտալ քարե շինություն է հայտնաբերվել։ Մի քանի վարկած կա, թե որպես ինչ է այն ժամանակին ծառայել` շուկա, քարավանատուն կամ արքունական ախոռ։ Ենթադրությունները կարող են ավելի պարզ դառնալ հայտնաբերված անոթների «մենյուն» պարզելուց հետո։
Ուսումնասիրման մասին զեկույցը ներկայացվել է Հայ–Ռուսական համալսարանում օրերս անցկացված գիտակրթական գիտաժողովի շրջանակում։
Լրահոս
0