https://armeniasputnik.am/20230626/erevani-hasarakakan-transpvorti-masin-teghekutjunnern-arden-hasaneli-en-arcanc-qartezum-61711880.html
Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկություններն արդեն հասանելի են առցանց քարտեզում
Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկություններն արդեն հասանելի են առցանց քարտեզում
Մարդիկ հավելվածի միջոցով կարող են տեսնել, թե որտեղ է մոտակա կանգառը, ինչ ավտոբուսներ են այնտեղով անցնում, ինչ ուղղությամբ են գնում։ 26.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-26T12:05+0400
2023-06-26T12:05+0400
2023-06-26T12:06+0400
հայաստան
երևան
տրանսպորտ
տիգրան ավինյան
քարտեզ
ավտոբուս
ուղևոր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/18/45717312_0:0:1601:901_1920x0_80_0_0_c7c9e46d26e863e0aa08f8acd61cee84.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկություններն արդեն հասանելի են «Yandex»-ի էլեկտրոնային քարտեզում։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։Օգտագործելով «Yandex» քարտեզները՝ քաղաքացիներն ու զբոսաշրջիկները կարող են տեսնել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիներն ու կանգառները, պլանավորել երթևեկությունը՝ նշելով սկզբնակետը և վերջնակետը, տեսնել պլանավորված երթուղու ուղեգիծը։Քաղաքապետարանը շարունակում է աշխատել և վստահեցնում, որ երթուղիների առցանց ցուցադրման որակը բարելավվելու է։Նա նաև տեղեկացրեց, որ հուլիսի 1-ին գործարկվող նոր երթուղիները նույնպես տեղ կգտնեն առցանց քարտեզում։Երևանում ավտոբուսների նոր հավաքակայան կկառուցվի. տարածքը գերակա շահ է ճանաչվումՀետագա պլանների մասին խոսելով` Տիգրան Ավինյանը նշեց, որ կանգառներում մոտ ապագայում պետք է տեղադրվեն չվատախտակներ, որոնք նույնպես մանրամասն տեղեկություններ կհայտնեն ավտոբուսների շարժի մասին:Հանրային տրանսպորտը կրկին կփոխանցվի մասնավոր ընկերություններին
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/18/45717312_0:0:1423:1067_1920x0_80_0_0_e0540da3a21ea54d23d8086211a76bd8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, երևան, տրանսպորտ, տիգրան ավինյան, քարտեզ, ավտոբուս, ուղևոր
հայաստան, երևան, տրանսպորտ, տիգրան ավինյան, քարտեզ, ավտոբուս, ուղևոր
Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկություններն արդեն հասանելի են առցանց քարտեզում
12:05 26.06.2023 (Թարմացված է: 12:06 26.06.2023) Մարդիկ հավելվածի միջոցով կարող են տեսնել, թե որտեղ է մոտակա կանգառը, ինչ ավտոբուսներ են այնտեղով անցնում, ինչ ուղղությամբ են գնում։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկություններն արդեն հասանելի են «Yandex»-ի էլեկտրոնային քարտեզում։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Օգտագործելով «Yandex» քարտեզները՝ քաղաքացիներն ու զբոսաշրջիկները կարող են տեսնել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիներն ու կանգառները, պլանավորել երթևեկությունը՝ նշելով սկզբնակետը և վերջնակետը, տեսնել պլանավորված երթուղու ուղեգիծը։
Քաղաքապետարանը շարունակում է աշխատել և վստահեցնում, որ երթուղիների առցանց ցուցադրման որակը բարելավվելու է։
«Հետագայում ավտոբուսների մեջ կտեղադրվեն հատուկ սարքեր, ու քաղաքացիները հավելվածի միջոցով կկարողանան նաև տեսնել, թե քաղաքի որ հատվածում է գտնվում այն ավտոբուսը, որին սպասում է նա, ինչքան ժամանակից կլինի տեղում` հաշվի առնելով նաև խցանումները»,– զեկուցեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ հուլիսի 1-ին գործարկվող նոր երթուղիները նույնպես տեղ կգտնեն առցանց քարտեզում։
Հետագա պլանների մասին խոսելով` Տիգրան Ավինյանը նշեց, որ կանգառներում մոտ ապագայում պետք է տեղադրվեն չվատախտակներ, որոնք նույնպես մանրամասն տեղեկություններ կհայտնեն ավտոբուսների շարժի մասին: