https://armeniasputnik.am/20230626/mvoskvajum-ev-mvoskvaji-marzum-chegharkvel-e-hakaahabekchakan-gvortsvoghutjan-rezhimy-61708331.html
Մոսկվայում և Մոսկվայի մարզում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմը
Մոսկվայում և Մոսկվայի մարզում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմը
Մոսկվայում և Մոսկվայի մարզում հակաահաբեկչական գործողության ռեժիմը չեղարկվել է, հայտնում է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։ 26.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-26T10:29+0400
2023-06-26T10:29+0400
2023-06-26T10:36+0400
մոսկվա
ահաբեկչություն
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/18/61662306_0:14:1600:914_1920x0_80_0_0_d44e638a9c9d493f27747b1a43531784.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Մոսկվայում և Մոսկվայի մարզում հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմը չեղյալ է հայտարարվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեին։Հիշեցնենք` Դոնի Ռոստովում հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» ՄՌԿ–ի ուժերը գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Քաղաքում զինված մարդկանց խմբեր էին տեղաշարժվում, քաղաքի ելումուտը վերահսկվում էր հսկիչ կետերով։ Այս ամենը տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարության ֆոնին։ Նա ասել էր, իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը հերքել է և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել էր հանցավոր արկածախնդրություն, հարված Ռուսաստանի մեջքին և դավաճանություն, որին հանգեցրել են մեծ հավակնություններն ու անձնական շահերը։Մոսկվայի, Մոսկվայի և Վորոնեժի մարզերի տարածքներում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ էր սահմանվել։Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ «Վագներ» ՄՌԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ քրեական գործը կդադարեցվի, նա կմեկնի Բելառուս։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/18/61662306_293:0:1600:980_1920x0_80_0_0_9dbfd6e7cb57fce9039bf1bb10c677ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մոսկվա, ահաբեկչություն, ռուսաստան
մոսկվա, ահաբեկչություն, ռուսաստան
Մոսկվայում և Մոսկվայի մարզում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմը
10:29 26.06.2023 (Թարմացված է: 10:36 26.06.2023) Մոսկվայում և Մոսկվայի մարզում հակաահաբեկչական գործողության ռեժիմը չեղարկվել է, հայտնում է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Մոսկվայում և Մոսկվայի մարզում հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմը չեղյալ է հայտարարվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեին։
«Մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին և օրենքով պաշտպանված այլ շահերին սպառնալիքների բացակայությամբ պայմանավորված՝ հակաահաբեկչական գործողության ղեկավարը` Ռուսաստանի ԱԴԾ-ի Մոսկվա քաղաքի և Մոսկվայի մարզի վարչության պետը որոշում է կայացրել 2023 թվականի հունիսի 26-ի ժամը 09:00-ից չեղարկել Հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմը Մոսկվայի և Մոսկվայի մարզի տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Դոնի Ռոստովում հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» ՄՌԿ–ի ուժերը գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Քաղաքում զինված մարդկանց խմբեր էին տեղաշարժվում, քաղաքի ելումուտը վերահսկվում էր հսկիչ կետերով։ Այս ամենը տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարության ֆոնին։ Նա ասել էր, իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին,
ինչը հերքել է և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։
ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել էր հանցավոր արկածախնդրություն, հարված Ռուսաստանի մեջքին և դավաճանություն, որին հանգեցրել են մեծ հավակնություններն ու անձնական շահերը։
Մոսկվայի, Մոսկվայի և Վորոնեժի մարզերի տարածքներում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ էր սահմանվել։
Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ «Վագներ» ՄՌԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ քրեական գործը կդադարեցվի, նա կմեկնի Բելառուս։