Ռայիսին Պուտինի հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել ՌԴ ղեկավարությանը

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի և Իրանի ղեկավարները քննարկել են երկկողմ հարցեր, իրավիճակը Հարավային Կովկասում և սիրիական հարցի կարգավորումը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել ՌԴ ղեկավարությանը հունիսի 24-ի իրադարձությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները՝ շեշտը դնելով առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համաձայնագրերի իրականացման վրա։
«Շոշափվել են նաև միջազգային օրակարգի որոշ հարցեր, այդ թվում՝ Անդրկովկասում կայունության ապահովումը և սիրիական կարգավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պուտինը շնորհավորել է Իրանի ղեկավարությանը և ժողովրդին գալիք Կուրբան-բայրամ տոնի կապակցությամբ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները։
Լրահոս
0