ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ամուրի մարզի բնակչի, որը գումար է փոխանցել Ուկրաինայի ԶՈւ-ին. կադրեր

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պարզվել է, որ կասկածյալն ավելի քան 10 փոխանցում է արել Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերք և ռազմական տեխնիկա ձեռք բերելու նպատակով։
Ամուրի մարզի մի բնակիչ (ծնունդով` Լվովի մարզից) ձերբակալվել է պետական դավաճանության հոդվածով. նա գումար է ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի համար անօդաչու թռչող սարքեր և ռազմական տեխնիկա գնելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
ԴԺՀ-ում ձերբակալել են Ուկրաինայի արտաքին հետախուզության լրտեսին․ տեսանյութ
«Պարզվել է, որ կասկածյալը անձնական դրամական միջոցներից ավելի քան 10 փոխանցում է արել Ուկրաինայի զինված ուժերի համար կամիկաձե ԱԹՍ–ներ, կվադրոկոպտերներ, զինամթերք և ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար` այն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի դեմ օգտագործելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ձերբակալվածի նկատմամբ ԱԴԾ քննչական ստորաբաժանումը քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով (ՌԴ ՔՕ 275 հոդված):
ՌԴ ԱԴԾ-ն 5 մարդ է ձերբակալել ռադիոակտիվ «ցեզիում-137»-ը արտերկիր արտահանելու փորձի համար
Լրահոս
0