Շոյգուն ստուգել է զորքերի «Արևմտյան» խմբավորման առաջնագծային կառավարման կետը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրամանատարական կետում Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը լսել է խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Եվգենի Նիկիֆորովի զեկույցը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հատուկ գործողության անցկացման գոտում ստուգել է զորքերի «Արևմտյան» խմբավորման առաջնագծային կառավարման կետը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
«Հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում աշխատանքի ընթացքում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ստուգել է զորքերի «Արևմտյան» խմբավորման միավորումներից մեկի առաջնագծային կառավարման կետը: Հրամանատարական կետում Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը լսել է խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Եվգենի Նիկիֆորովի զեկույցը ընթացիկ իրավիճակի, հակառակորդի գործողությունների բնույթի և հիմնական մարտավարական ուղղություններում ռուսական զորքերի կողմից մարտական խնդիրների կատարման վերաբերյալ»,-ասել են գերատեսչությունում:
Շոյգուն ստուգել է տիեզերքի կառավարման համակարգի նոր օբյեկտը
Բացի այդ, նախարարությունում հավելել են, որ խմբավորման հրամանատարը Սերգեյ Շոյգուին զեկուցել է զորքերի «Արևմտյան» խմբավորման համար նոր ձևավորվող պահեստազորի գնդերի ձեւավորման և անցկացվող մարտական ներդաշնակեցման մասին:
Լրահոս
0