00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճամփորդություն ժամանակի միջով. «Սարերում» փառատոնը վերակենդանացրել էր սյունյաց իշխաններին

© Sputnik / Aram Nersesyan«Սարերում» փառատոնը Տաթևի վանքի մոտ
«Սարերում» փառատոնը Տաթևի վանքի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
«Սարերում» փառատոնը Տաթևի վանքի մոտ
Բաժանորդագրվել
Երաժշտություն, պար, իմերսիվ ներկայացումներ և հետաքրքիր էքսկուրսիաներ... «Սարերում» փառատոնը Տաթևի տարածքում համախմբել էր ինչպես տեղացիներին, այնպես էլ այլ մարզերից ժամանած հայերին և աշխարհի տարբեր երկրներից եկած հյուրերին:
Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Հանգստյան օրերին Սյունիքում կայացած «Սարերում» փառատոնի առանձնահատկությունը բազմազանությունն էր։ Ծավալուն միջոցառման հյուրերը կարող էին վայելել Միքայել Ոսկանյանի և նրա «Թառափ» տրիոյի նորարարական ստեղծագործությունները, պարել դիջեի ժամանակակից բիթերի կամ հայկական ֆոլկ-խմբերի հետ, մասնակցել իմերսիվ ներկայացումների, ինչպես նաև տարբեր վարպետության դասընթացների:
Բացի այդ, փառատոնի երկրորդ օրը կազմակերպվել է էքսկուրսիա դեպի Խնձորեսկ, որի ընթացքում զբոսաշրջիկները, անցնելով կիրճի վրայի հայտնի ճոճվող կամրջով, հայտնվել են քարանձավային քաղաքում, որտեղ դեռևս 60-70 տարի առաջ մարդիկ են ապրել:
© Sputnik / Aram NersesyanԽնձորեսկի ճոճվող կամուրջը
Подвесной мост Хндзореска - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
Խնձորեսկի ճոճվող կամուրջը
Այսպիսով, փառատոնի աշխարհագրությունն էլ բավականին ընդարձակ էր. միջոցառումներն անցկացվում էին ինչպես «ՏաԹևերի» հարթակում, այնպես էլ 9-րդ դարի Տաթևի վանքի տարածքում, ուր հյուրերն ուղևորվում էին աշխարհի ամենաերկար երկկողմանի ճոպանուղով:
© Sputnik / Aram Nersesyan

Տաթևի վանքը Սյունիքում

Տաթևի վանքը Սյունիքում - Sputnik Արմենիա
1/10

Տաթևի վանքը Սյունիքում

© Sputnik / Aram Nersesyan

«ՏաԹևեր» ճոպանողին

«ՏաԹևեր» ճոպանողին - Sputnik Արմենիա
2/10

«ՏաԹևեր» ճոպանողին

© Photo : Комитет по туризму

Հուշանվերների վաճառք փառատոնի ընթացքում

Հուշանվերների վաճառք փառատոնի ընթացքում - Sputnik Արմենիա
3/10

Հուշանվերների վաճառք փառատոնի ընթացքում

© Photo : Комитет по туризму

Վարպետության դաս

Վարպետության դաս - Sputnik Արմենիա
4/10

Վարպետության դաս

© Sputnik / Aram Nersesyan

Փառատոնի երաժշտական մասը

Փառատոնի երաժշտական մասը - Sputnik Արմենիա
5/10

Փառատոնի երաժշտական մասը

© Sputnik / Aram Nersesyan

Ազգային պարեր փառատոնին

Ազգային պարեր փառատոնին - Sputnik Արմենիա
6/10

Ազգային պարեր փառատոնին

© Sputnik / Aram Nersesyan

Տեղի բնակիչները հյուրասիրում են փառատոնի հյուրերին

Տեղի բնակիչները հյուրասիրում են փառատոնի հյուրերին - Sputnik Արմենիա
7/10

Տեղի բնակիչները հյուրասիրում են փառատոնի հյուրերին

© Sputnik / Aram Nersesyan

«Սարերում» փառատոնը Սյունիքում

«Սարերում» փառատոնը Սյունիքում - Sputnik Արմենիա
8/10

«Սարերում» փառատոնը Սյունիքում

© Sputnik / Aram Nersesyan

Փառատոնի հյուրերը

Փառատոնի հյուրերը - Sputnik Արմենիա
9/10

Փառատոնի հյուրերը

© Sputnik / Aram Nersesyan

Տաթևը

Տաթևը - Sputnik Արմենիա
10/10

Տաթևը

1/10

Տաթևի վանքը Սյունիքում

2/10

«ՏաԹևեր» ճոպանողին

3/10

Հուշանվերների վաճառք փառատոնի ընթացքում

4/10

Վարպետության դաս

5/10

Փառատոնի երաժշտական մասը

6/10

Ազգային պարեր փառատոնին

7/10

Տեղի բնակիչները հյուրասիրում են փառատոնի հյուրերին

8/10

«Սարերում» փառատոնը Սյունիքում

9/10

Փառատոնի հյուրերը

10/10

Տաթևը

«Զրույց» Սյունիքի պատմական դեմքերի հետ և ամպրոպ

Փառատոնի ամենահետաքրքիր «համարներից» մեկը Սյունիքի պատմության մասին պատմող իմերսիվ ներկայացումն էր, որը բեմադրվել էր անմիջապես վանքի տարածքում: Ըստ սյուժեի՝ Տաթև այցելած Երևանից երկու զբոսաշրջիկներ զրուցում են վանահոր հետ և նրան հարցեր են տալիս Սյունիքի նշանավոր դեմքերի` Գրիգոր Տաթևացու, Ստեփանոս Օրբելյանի և Գարեգին Նժդեհի մասին:
© Sputnik / Aram Nersesyan«Սարերում» փառատոնը Տաթևում
Фестиваль В горах в Татеве - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
«Սարերում» փառատոնը Տաթևում
Նրանցից յուրաքանչյուրի մասին հարցնելուց հետո աղջիկները կարծես տեղափոխվում էին անցյալ և անմիջապես պատմական գործիչներից էին պատասխան ստանում: Ժամանակի ճանապարհորդության էֆեկտը ստացել էին պարի օգնությամբ։
© Sputnik / Aram Nersesyan«Սարերում» փառատոնը Սյունիքում
Актеры в исторической сценке на фестивале В горах в Татеве - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
«Սարերում» փառատոնը Սյունիքում
Ներկայացման մեկնարկից առաջ անձրև սկսվեց, սակայն ոչ մեկ նույնիսկ չէր մտածում պատսպարվելու մասին։ Հատկանշական է, հերոս Գարեգին Նժդեհի ելույթի ժամանակ հանկարծ ամպրոպ որոտաց` ասես հաստատելով իր ասածի ճշմարտությունը: Կազմակերպիչներն ակնհայտորեն նման ձայնարկությունների չէին սպասում։
© Sputnik / Aram NersesyanԱրտավազդ Գրիգորյանը Գարեգին Նժդեհի դերում
Актер Артавазд Григорян в роли Гарегина Нжде на фестивале В горах в Татеве - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
Արտավազդ Գրիգորյանը Գարեգին Նժդեհի դերում
Ներկայացրումը բեմադրած դերասան, Կազանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր դերերը կատարել են Կապանի դրամատիկական թատրոնի արտիստները, իսկ Գարեգին Նժդեհին մարմնավորել է Արտավազդ Գրիգորյանը:
«Այս ներկայացումը կոչված է ևս մեկ անգամ հիշեցնելու մեր արժեքների մասին, ինչպես նաև այն մասին, որ մենք պետք է միշտ զգոն լինենք», - ասաց Անդրանիկ Խաչատրյանը:
© Sputnik / Aram NersesyanԿապանի թատրոնի գեղարվեստական ղեկավար և դերասան Անդրանիկ Խաչատրյանը
Актер и худрук Капанского драмтеатра Андраник Хачатрян на фестивале В горах в Татеве - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
Կապանի թատրոնի գեղարվեստական ղեկավար և դերասան Անդրանիկ Խաչատրյանը
Մեկ այլ իմերսիվ ներկայացում էր ընթրիքը, որին հյուրերից բացի մասնակցում էր նաև 13-րդ դարի հայ նշանավոր պատմաբան և քաղաքական գործիչ Ստեփանոս Օրբելյանի դերում հանդես եկող դերասանը: Ընթրիքի ընթացքում զրուցում էին պատմական թեմաներից։
© Sputnik / Aram NersesyanԴերասանները «Սարերում» փառատոնին
Актер в историческм костюме угощает гостей фестиваля В горах в Татеве - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
Դերասանները «Սարերում» փառատոնին

Փառատոնի հյուրերի մասին

Հայերից բացի, «Սարերում» փառատոնին մասնակցելու էին եկել նաև սփյուռքի ներկայացուցիչներ և օտարերկրացիներ:
© Sputnik / Aram Nersesyan«Սարերում» փառատոնի հյուրերը
Гости фестиваля В горах в Татеве - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
«Սարերում» փառատոնի հյուրերը
«Մենք եկել ենք Ֆրանսիայից։ Փառատոնի մասին իմացանք տեղի բնակչից Սյունիքում մեր քայլարշավի ժամանակ։ Եվ ահա հիմա այստեղ վայելում ենք հայկական երաժշտությունը», - ասաց Կայենը, որն իր ընկերուհու՝ Կամիի հետ նստած էր բեմի դիմացի մարգագետնում։ Բեմում ելույթ էր ունենում Միքայել Ոսկանյանը։ Կայենը հետաքրքրվեց երաժիշտով, քանի որ ուզում էր նրա ալբոմները ձեռք բերել։ Իսկ համերգից հետո նա և իր ընկերուհին ծանոթացան Միքայելի հետ։
© Sputnik / Aram NersesyanГости фестиваля "В горах" в Татеве
Гости фестиваля В горах в Татеве - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
Гости фестиваля "В горах" в Татеве
Եթե Ֆրանսիայից ժամանած հյուրերը պատահաբար էին փառատոնին հայտնվել, ապա Ռուսաստանից ժամանած զույգը հատուկ այս միջոցառման համար էր Երևանից Սյունիք եկել։ Ամուսիններն արդեն մեկ տարի է, ինչ ապրում են Հայաստանում և հայերեն են սովորում։
«Նման փառատոններն օգնում են ավելի լավ իմանալ երկրի մշակույթի և ավանդույթների մասին, շփվել տեղի բնակիչների հետ, ինչպես նաև ծանոթանալ այս կամ այն մարզի բնությանը։ Սյունիքի բնությունն ու լեռները հիասքանչ են։ Իսկ վաղը գնում ենք Խնձորեսկ», - պատմեց Տատյանան։
Տաթև համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանը նշում է, որ փառատոններն ակտիվացնում են համայնքը: Տեղական արտադրողները ներկայացնում են իրենց արտադրանքը, իսկ արվեստի և արհեստների գործիչները վարպետության դասեր են անցկացնում:
Անցյալ տարի բանակից վերադարձած տաթևցի Արշակը բողոքեց, որ գյուղում ժամանցի վայրեր չկան, ուստի երիտասարդները սիրով մասնակցում են տարբեր փառատոների, որոնք արդեն որերորդ տարին անընդմեջ անցկացվում են Սյունիքում:
© Sputnik / Aram Nersesyan«Սարերում» փառատոնը
Гости фестиваля В горах в Татеве - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
«Սարերում» փառատոնը

Զբոսաշրջային հոսքի մասին

Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ «Սարերում» փառատոնին մասնակցել է նաև Ավստրիայի, Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի մեդիոլորտի ներկայացուցիչների երեք խումբ:
© Sputnik / Aram NersesyanՏեսարան Տաթևի վանքի վերևից
Панорама Татева - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
Տեսարան Տաթևի վանքի վերևից
«Լրագրողները, բլոգերներն ու ինֆլյուենսերները ճամփորդում են Հայաստանում, ինչպես նաև մասնակցում խոշոր իվենթների՝ երկրի մշակույթին և ավանդույթներին ավելի լավ ծանոթանալու համար։ Հետո հոդվածներ են գրում և հրապարակումներ անում Հայաստանի մասին», - ասաց Զբոսաշրջության կոմիտեի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Մարգարյանը։
© Sputnik / Aram NersesyanԶբոսաշրջության կոմիտեի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Մարգարյանը
Ответственная по связям с общественностью Комитета по туризму Анна Маркарян на фестивале В горах в Татеве - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
Զբոսաշրջության կոմիտեի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Մարգարյանը
Նա նշեց, որ ԱՄԷ-ից զբոսաշրջային հոսքը զգալիորեն աճել է անցյալ տարի: Վերջին հինգ ամիսների ընթացքում առաջին անգամ ցուցանիշները գերազանցել են նախաքովիդային ցուցանիշները. հունվարից մայիս մեր երկիր է այցելել շուրջ 806 հազար զբոսաշրջիկ:
«Տաթևի վերածնունդ» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սամվել Ալեքսանյանն իր հերթին նշեց, որ 2010 թվականին «ՏաԹևեր» ճոպանուղու գործարկումից հետո դեպի Սյունիք զբոսաշրջային հոսքը տասնապատկվել է: Նրա խոսքով՝ եթե մինչև 2010 թվականը զբոսաշրջիկների թիվը մոտ հինգ հազար էր, այժմ՝ ավելի քան 150 հազար:
© Sputnik / Aram Nersesyan«Տաթևի վերածնունդ» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սամվել Ալեքսանյանը
Ответственный по связям с общественностью фонда Возрождение Татева Самвел Алексанян на фестивале В горах в Татеве - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
«Տաթևի վերածնունդ» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սամվել Ալեքսանյանը
«Սարերում» փառատոնն անցկացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: Փառատոնի կազմակերպիչներն են «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը, Ռուբեն Վարդանյանի հիմնադրամը, Impulse management company-ն և «ՏաԹևեր» ճոպանուղին:
Լրահոս
0