Ախթալա քաղաքում ծառը պոկվել և ընկել է ընթացող ավտոմեքենայի վրա

© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAԱխթալա քաղաքում ծառը պոկվել և ընկել է ընթացող ավտոմեքենայի վրա
Ախթալա քաղաքում ծառը պոկվել և ընկել է ընթացող ավտոմեքենայի վրա - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավտոմեքենայի վրա ծառի ընկնելու հետևանքով մեքենայում արգելափակված են մնացել վարորդը և ուղևորը, որոնց տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Լոռու մարզի Ախթալա քաղաքում ծառը պոկվել և ընկել է ընթացող ավտոմեքենայի վրա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Պարզվել է, որ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 10 հասցեի մոտակայքում ծառն ընկել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վրա. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի»,–ասված է հաղորդագրությունում։
Ավտոմեքենայի վրա ծառի ընկնելու հետևանքով մեքենայում արգելափակվել են վարորդ Հ. Դ.-ն (ծնված 1953 թ.) և ուղևոր Է. Դ.-ն (ծնված 1950 թ.)։ Նրանց տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։
Նշվում է, որ փրկարարները հեռացրել են ծառը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Հնարավոր է` ծառեր կոտրվեն, տանիքներ վնասվեն. Հայաստանում ուժգին քամի է սպասվում
Լրահոս
0