Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ազգային ժողով

© Photo : Facebook / Հայկ Կոնջորյան-Hayk KonjoryanՀայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ազգային ժողով
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ազգային ժողով - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2023
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ազգային ժողով
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միացյալ Նահանգները մեծապես շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։
Այս մասին նշված է Կոնջորյանի ֆեյսբուքյան էջում։
«Քննարկել ենք Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունները, դրանց հետագա խորացման հեռանկարներն ու ծրագրերը: Կարևորել եմ ԱՄՆ ներգրավվածությունը խաղաղության գործընթացում, հույս հայտնելով, որ այսօր, Վաշինգտոնում կայանալիք բանակցություններում կարձանագրվի առաջընթաց»,-նշված է գրառման մեջ:
Նշվում է, որ դեսպան Քվինը շեշտել է, որ Միացյալ Նահանգները մեծապես շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ, ինչի վկայությունը ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունն է բանակցային գործընթացին։
Լրահոս
0