https://armeniasputnik.am/20230627/hnaravvor-er-kangnecnel-paterazm-tanvogh-kvonvejery-pashinjany-meknabanum-e-61782092.html
Պատերազմ տանող կոնվեյերը հնարավոր էր կանգնեցնել. Փաշինյան
Պատերազմ տանող կոնվեյերը հնարավոր էր կանգնեցնել. Փաշինյան
Վարչապետի խոսքով` պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն եղել է, բայց միայն ԼՂ հարցի կարգավորման «հայկական տեսլականից» հրաժարվելու դեպքում։ 27.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-27T10:45+0400
2023-06-27T10:45+0400
2023-06-27T10:58+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/1b/61778744_0:0:1913:1077_1920x0_80_0_0_e26dedc93753bedb695c46e0ef0af07b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Պատերազմ տանող կոնվեյերը հնարավոր էր կանգնեցնել, եթե Հայաստանը հրաժարվեր ԼՂ–ն Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսլականից։ Այսօր ԱԺ–ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա վստահեցրեց, որ Հայաստանը կարող էր նման որոշում կայացնել ու գնալ այլ ճանապարհով, բայց դա չէր երաշխավորում, որ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել։Նա ավելացրեց` չի պնդում, թե պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չի եղել, բայց այդ տեսական հնարավորության համար պարտադիր պայման է եղել ԼՂ հարցի կարգավորման «հայկական տեսլականից» հրաժարվելը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նախորդ նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/1b/61778744_132:0:1624:1119_1920x0_80_0_0_716180d8f67854e4ee139eb1fe6257d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, լեռնային ղարաբաղ, ադրբեջան
հայաստան, նիկոլ փաշինյան, լեռնային ղարաբաղ, ադրբեջան
Պատերազմ տանող կոնվեյերը հնարավոր էր կանգնեցնել. Փաշինյան
10:45 27.06.2023 (Թարմացված է: 10:58 27.06.2023) Վարչապետի խոսքով` պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն եղել է, բայց միայն ԼՂ հարցի կարգավորման «հայկական տեսլականից» հրաժարվելու դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Պատերազմ տանող կոնվեյերը հնարավոր էր կանգնեցնել, եթե Հայաստանը հրաժարվեր ԼՂ–ն Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսլականից։ Այսօր ԱԺ–ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրեց, որ Հայաստանը կարող էր նման որոշում կայացնել ու գնալ այլ ճանապարհով, բայց դա չէր երաշխավորում, որ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել։
«Ես ուզում եմ խոսել նաև պատերազմի խաչմերուկների մասին, դրանցից մեկը Լաչինի միջանցքի հետ կապված ճշգրտումներն էին, որոնք, ըստ էության, Կազանում ճշգրտված չէին։ Հաջորդ խաչմերուկը ԼՂ հայ և ադրբեջանական համայնքների ներգրավման գործընթացն էր, հետո դելիմիտացիայի և դեմարկացիայի հնարավոր գործընթացն էր», – հայտարարեց նա։
Նա ավելացրեց` չի պնդում, թե պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չի եղել, բայց այդ տեսական հնարավորության համար պարտադիր պայման է եղել ԼՂ հարցի կարգավորման «հայկական տեսլականից» հրաժարվելը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նախորդ նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց`
երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ
Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին,
թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։