https://armeniasputnik.am/20230627/shushii-hajvogh-pashtpanutjuny-karvogh-er-shrjadardzajin-linel-paterazmum-pashinjan-61793233.html
Շուշիի հաջող պաշտպանությունը կարող էր շրջադարձային լինել պատերազմում. Փաշինյան
Շուշիի հաջող պաշտպանությունը կարող էր շրջադարձային լինել պատերազմում. Փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում հիշեցին, որ Շուշին նույն արժեքը ուներ նաև արցախյան առաջին պատերազմում։ 27.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-27T14:32+0400
2023-06-27T14:32+0400
2023-06-27T14:33+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
շուշի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/0e/25336247_0:84:1601:984_1920x0_80_0_0_18e7459905d53dbc0487cf7125f61c73.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ինչքան էլ ծանր էր դրությունը, Շուշիի հաջող պաշտպանությունը կարող էր շրջադարձային կետ դառնալ պատերազմի համար։ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հիշեցրեց, որ պատերազմը Ադրբեջանի տրամաբանությամբ չէր կարող դադարել, քանի դեռ Շուշին հայկական վերահսկողության ներքո էր։Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին հիշեցրեց, որ արցախյան առաջին պատերազմում նույնպես Շուշին նույն արժեքը ուներ, և քաղաքի ազատագրումից հետո իրավիճակը դեպի հրադադար արագ զարգացում ստացավ։Ինչպե՞ս չգտնվեց 5000 զինվոր, որ պահեր Շուշին. Փաշինյանը կխոսի դռնփակ ռեժիմովՀիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նախորդ նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։
շուշի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/0e/25336247_88:0:1511:1067_1920x0_80_0_0_25019ac5f501edfe12268c88b8b87a83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, շուշի
հայաստան, նիկոլ փաշինյան, շուշի
Շուշիի հաջող պաշտպանությունը կարող էր շրջադարձային լինել պատերազմում. Փաշինյան
14:32 27.06.2023 (Թարմացված է: 14:33 27.06.2023) 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում հիշեցին, որ Շուշին նույն արժեքը ուներ նաև արցախյան առաջին պատերազմում։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ինչքան էլ ծանր էր դրությունը, Շուշիի հաջող պաշտպանությունը կարող էր շրջադարձային կետ դառնալ պատերազմի համար։ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շուշին էական դերակատարում ունի այստեղ, դա ապացուցելի բան չէ, բայց դա գնահատականի հարց է։ Շուշին, այնուամենայնիվ, Լաչինի միջանցքի պռնկին է և Ստեփանակերտի վրա, ռազմավարական նշանակությունը հասկանալի է»,– ասաց վարչապետը։
Նա հիշեցրեց, որ պատերազմը Ադրբեջանի տրամաբանությամբ չէր կարող դադարել, քանի դեռ Շուշին հայկական վերահսկողության ներքո էր։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին հիշեցրեց, որ արցախյան առաջին պատերազմում նույնպես Շուշին նույն արժեքը ուներ, և քաղաքի ազատագրումից հետո իրավիճակը դեպի հրադադար արագ զարգացում ստացավ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նախորդ նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց`
երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ
Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին,
թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։