https://armeniasputnik.am/20230628/arcakhi-azhn-miadzajn-yndunec-adrbejani-agresian-datapartvogh-hajtararutjun-61861389.html
Արցախի ԱԺ–ն միաձայն ընդունեց Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն
Արցախի ԱԺ–ն միաձայն ընդունեց Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն
Արցախի ԱԺ նախագահը մինչ հայտարարությունն ընդունելն էլ դիմեց ՄԱԿ–ին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներին` Բաքվի նկատմամբ պատժամիջոց կիրառելու համար։ 28.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-28T13:15+0400
2023-06-28T13:15+0400
2023-06-28T13:20+0400
արցախ
հայտարարություն
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ագրեսիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2255/16/22551602_0:9:1201:684_1920x0_80_0_0_13e6c1a1b56d62df02196ce6e641388f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության խորհրդարանը միաձայն ընդունեց Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող հայտարարություն։Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մինչև հայտարարությունն ընդունելը ելույթով հանդես եկավ և շեշտեց, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում անընդունելի է իրենց համար։Նա նաև ընդգծեց, որ իրենք բարձր են գնահատում ԵԽԽՎ–ի` «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» խորագրով բանաձևը, ԱՄՆ–ի կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության վերաբերյալ հայտարարությունները, Ֆրանսիա–Արցախ բարեկամական շրջանակի` «Խոսքից պետք է անցնել գործի» հայտարարարությունը։Արցախի ԱԺ նախագահը նշեց, որ քաղաքակիրթ աշխարհը, մասնավորապես, ՄԱԿ–ը, ԵԱՀԿ ՄԽ–ն, պետք է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառեն։Հիշեցնենք` հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։Հայկական կողմն ունի 4 զոհ։ՊԲ–ն նաև հայտնել է զոհված զինծառայողների անունները։2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2255/16/22551602_0:0:1167:875_1920x0_80_0_0_8c30029549470d300295f3189b2d1703.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, հայտարարություն, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ագրեսիա
արցախ, հայտարարություն, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ագրեսիա
Արցախի ԱԺ–ն միաձայն ընդունեց Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն
13:15 28.06.2023 (Թարմացված է: 13:20 28.06.2023) Արցախի ԱԺ նախագահը մինչ հայտարարությունն ընդունելն էլ դիմեց ՄԱԿ–ին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներին` Բաքվի նկատմամբ պատժամիջոց կիրառելու համար։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության խորհրդարանը միաձայն ընդունեց Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող հայտարարություն։
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մինչև հայտարարությունն ընդունելը ելույթով հանդես եկավ և շեշտեց, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում անընդունելի է իրենց համար։
«Դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։ Փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը։ Ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,– ընդգծեց Թովմասյանը։
Նա նաև ընդգծեց, որ իրենք բարձր են գնահատում ԵԽԽՎ–ի` «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» խորագրով բանաձևը, ԱՄՆ–ի կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության վերաբերյալ հայտարարությունները, Ֆրանսիա–Արցախ բարեկամական շրջանակի` «Խոսքից պետք է անցնել գործի» հայտարարարությունը։
Արցախի ԱԺ նախագահը նշեց, որ քաղաքակիրթ աշխարհը, մասնավորապես, ՄԱԿ–ը, ԵԱՀԿ ՄԽ–ն, պետք է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառեն։
Հիշեցնենք` հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից
կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։Հայկական կողմն ունի 4 զոհ։
ՊԲ–ն նաև հայտնել է զոհված զինծառայողների անունները։
2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։